
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության մեծ թվով անդամներ վարակվել են կորոնավիրուսով
Երևանի ավագանու այսօրվա նիստը սկսվեց 40 րոպե ուշացումով:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանին հայտնեց, որ ավագանու անդամների մի մասը վարակվել են կորոնավիրուսով, մի մասն էլ կոնտակտավոր է, այդ պատճառով էլ չի հաջողվել քվորումը ապահովել:
Շարունակելով ներկայացնել քվորում չապահովելու հիմքերը՝ Զաքարյանը հայտնեց, որ նաև «Իմ քայլը» խմբակցության ավագանու նոր անդամները դեռ չեն վերցրել մանդատները, կան նաև դասախոս անդամներ, որոնք ներկայում քննության են մասնակցում:
«Աստված իրենց օգնական»,-արձագանքեց Հայկ Մարությանը և ավագանու հիվանդ անդամներին մաղթեց շուտափույթ առողջացում:
Երևանի ավագանին անցավ 2021 թվականի բյուջեի քննարկմանը: