2021 թվականին Երևանի քաղաքապետարանը կծախսի 100.7 մլրդ դրամ
Երևանի ավագանու այսօրվա նիստում մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:
Հայկ Մարությանը վերջինիս թույլ տվեց ելույթ ունենալ առանց դիմակի, քանի որ նա արդեն ապաքինվել է կորոնավիրուսից:
«Փոխքաղաքապետն այլևս վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար»,- հայտարարեց Մարությանը:
Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ Երևանի բյուջեի 2021 թվականի նախագծով կանխատեսվում է եկամուտների գծով 92 մլրդ 420 միլիոն ՀՀ դրամի մուտք, իսկ ծախսերը կկազմեն 100 մլրդ 776 մլն դրամ, դեֆիցիտը կլինի 8 մլրդ 356 մլն դրամ:
Փոխքաղաքապետի խոսքով, քաղաքի սեփական եկամուտերը կկազմեն 30 մլրդ 693 մլն դրամ, որը 2020 թվականին նախատեսվածից 3 մլրդ 673 մլն-ով ավելի է, իսկ հարկային եկամուտները կլինեն 18 մլր 590 մլն ՀՀ դրամ:
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ տեղական տուրքերի գծով նախատեսվել է 3.1 մլրդ դրամի մուտքեր, որն ընդամենը 26 հազար դրամով է ավելի 2020 թվականի և 3.6 տոկոսով պակաս է 2019 թվականի ցուցանիշներից, իսկ համայնքի բյուջե վճարվող տուրքերը նախատեսվել են 457 հազար դրամի շրջանակներում:
Նրա խոսքով, բյուջեում ներառված են նաև 25 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որից 2.2 միլիարդն ընթացիկ ծախսերի համար կներգրավվի միջազգային կազմակերպություններից՝ Երևան-Տիրանա-Վարշավա համագործակցության շրջանակնում վտանգավոր թափոնների կառավարման շուրջ ծրագրերի իրականացման նպատակով ստացվող դրամաշնորհներից:
Փոխքաղաքապետը նաև հայտնեց, որ հաջորդ տարի Ֆինանսական համահարթեցման սկզբունքով նախատեսված դոտացիաները կկազմեն 13 մլրդ դրամ, որը չի փոխվել այս տարվա համեմատ և ևս 8.4 մլրդ դրամի սուբվենցիա էլ նախատեսվել է ստանալ պետական բյուջեից:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու «Իմ քայլը» խմբակցության մեծ թվով անդամներ վարակվել են կորոնավիրուսով
- Երանի փոխքաղաքապետը կառավարության հրաժարականի մասին ուղերձը չներառեց ավագանու նիստի օրակակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան