Էրդողանի խորհրդական. Թել Ավիվում իր դեսպանատունը վերաբացելու համար Թուրքիան սպասում է Իսրայելի կանաչ ազդանշանին
Միջազգային հարցերով Թուրքիայի նախագահի ավագ խորհրդականը, հաստատելով Անկարայի ու Թել Ավիվի միջև երկկողմ բանակցությունները, կանխատեսել է, որ մինչև գալիք տարվա մարտ ամիս Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները կկարգավորվեն: Այս մասին գրում է Pars Today-ը։
Եդիթեփ համալսարանի դասախոս և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ավագ խորհրդական Մասուդ Հաղի Ջաշենը նշել է.«Եթե Իսրայելը մի փոքր քայլի չափ առաջ շարժվի, գուցե Թուրքիան կարողանա երկու քայլ վերցնել»:
Ջաշենը նույնպես ասել է, որ եթե Թուրքիան Իսրայելի կողմից կանաչ ազդանշան նկատի, կվերադարձնի իր դեսպանին ու կվերաբացի Թուրքիայի դեսպանատունը: Էրդողանի ավագ խորհրդականը նախատեսում է, որ գալիք տարվա մարտ ամսին երկու երկրների միջև կվերահաստատվեն դիվանագիտական հարաբերությունները:
Նա շեշտել է, որ Թուրքիայի ու Իսրայելի համար չափազանց կարևոր է անվտանգություն ու խաղաղություն հաստատել և այս հիմունքներով «Կապույտ Մարմարա» օգնության նավի միջադեպից հետո Թուրքիան կխուսափի Իսրայելի հետ ցանկացած առճակատումից:
2010թ. պաշարման մեջ գտնվող Գազայի ժողովրդի համար օգնություն տանող «Կապույտ Մարմարա» նավի վրա Իսրայելի կոմանդոների հարձակումը Անկարա-Թել Ավիվ հարաբերությունների մթագնման պատճառ դարձան: Այս հարձակման ընթացքում սպանվեցին Թուրքիայի 9 քաղաքացիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան