«Կասպերսկի». Տեղային սպառնալիքները գնալով քիչ են գրոհում Հայաստանցի օգտատերերին
Հայաստանում 2020-ի երրորդ եռամսյակում տեղային սպառնալիքների բախվել է համակարգիչների օգտատերերի 23,71%-ն այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 18,44%, իսկ Ադրբեջանում՝ 27,85%:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում տեղային սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 29,55%, Վրաստանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 22,55%-ը, իսկ Ադրբեջանում՝ 34,75%-ը:
2020-ի հուլիս-սեպտեմբերին տեղային սպառնալիքները Հայաստանում գրոհել են օգտատերերի 29,3%-ին, Վրաստանում՝ 22,6%-ին և Ադրբեջանում՝ 30%-ին։ Ընկերության տվյալների համաձայն, 2020-ի երրորդ եռամսյակում ամենաշատը տեղային սպառնալիքների բախվել են Աֆղանստանի՝ (49,27%), Թուրքմենստանի (45,07%) և Մյանմայի (42,76%) օգտատերերը։
Ինչպես նշում են փորձագետները, տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար հարկ է միշտ հակավիրուսով ստուգել հանովի կրիչները։
Անհրաժեշտ է նաև համակարգչում անջատել հանովի կրիչների ֆայլերի (նիշք) ավտոմատ գործարկման գործառույթը, իսկ կորպորատիվ օգտատերերը պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը և պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։
Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ և սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի» . Թաքնված կրիպտոմայներների գրոհները Հայաստանում նվազել են
- Կասպերսկի. Վեբ-գրոհների ենթարկված հայաստանցի օգտատերերի բաժինը անշեղորեն նվազում է
- «Կասպերսկի» . Ghimob բրազիլական մոբայլ լրտեսը և բանկային տրոյացին ընդլայնում է աշխարհագրությունը
- «Կասպերսկի». Ֆիշերները գնալով ավելի շատ են օգտագործում e-mail առաքումների ծառայությունները
- «Կասպերսկի». Հայաստանում աննշան նվազել է տեղային սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները