«Հրապարակ». ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններն արտահերթ նիստ կհրավիրեն՝ ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ երեկոյան հինգին, ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններն արտահերթ նիստ կհրավիրեն՝ սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը չեղարկելու օրակարգով: Բանն այն է, որ ռազմական դրության պայմաններում հնարավոր չէ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Եթե հաջողվի չեղարկել ռազմական դրությունը, քանի որ դրա համար իմքայլականները պետք է առնվազն 25 ձայնով աջակցեն, հաջորդ քայլը կլինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը երկու անգամ փորձել է, սակայն առաջին անգամ իմքայլականները չեն ներկայացել նիստին, իսկ երկրորդ անգամ դեմ են քվեարկել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում