«Հրապարակ». «Իմ քայլը» դեմ է հրաժարականին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իմքայլական պատգամավորներն ԱԺ իրենց աշխատասենյակներում նստած՝ առցանց հետևում էին Հանրապետության հրապարակում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին, իսկ երբ մինչև 18.00-ն նրանց ժամանակ տվեցին՝ ցանկացած ֆորմատով հանդիպել և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի աշխատասենյակի դռան առջև հերթ էր գոյացել, պատգամավորները փորձել էին հասկանալ իրենց անելիքը։
Մեզ պատմեցին, որ «Իմ քայլում», ինչպես ՀՀԿ-ում, այնքան են կտրվել իրականությունից, որ համարում են, թե գործ ունեն կուսակցական շարժման, լոկալ հանրահավաքների հետ, ու եթե մի փոքր էլ համբերեն, շարժումը կմարի։ Նրանք կարծում են, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողները ոչ թե հայրենիքի ապագայով մտահոգ մարդիկ են, այլ «լիսկաները, թոխմախները, շմայսները», որոնք ցանկանում են վերադառնալ «լափամանի» մոտ, քանի որ «լափամանից» զրկվել ոչ ոք չի ուզում, այդ թվում՝ նրանք։
Իմքայլականները դեմ են, որ Փաշինյանը հրաժարական տա՝ անգամ այն պայմանով, որ թիմից մեկ ուրիշը դառնա վարչապետ, իսկ 6 ամիս հետո արտահերթ ընտրություններ անցկացնեն։ Կարծում են, որ եթե Փաշինյանը գնա, իրենք կորած են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում