Այսօր ես իմ վիշտը թողած եկել կանգնել եմ այստեղ, որ քեզ մեկ անգամ էլ կոչ անեմ՝ մարդավարի հեռացիր. Գեղամ Նազարյան
Քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում տղան պատերազմի անհետ կորածների թվում է, այսօրվա հանրահավաքում իր խոսքն ուղղեց նրանց ովքեր ցրտի պատճառով հրապարակում չեն, այլ հեռուստացույցով են դիտում այն՝ ասելով, թե արդյոք հեշտ է այն տղաների համար, ովքեր դիրքերում են կամ անտառներում, հողին փարված, որոնց դեռ չեն գտել:
«Նիկոլ, դու չես ամաչում, որ մինչև հիմա նստած ես այդ աթոռին, եթե նույնիսկ մի հոգի փարված է այդ հողին ու դեռ չեք գտել, ինչի թիվ մեկ մեղավորը դու ես, ապա ինչ ապագայից ես խոսում: Դու էլ գիտես, որ վախկոտ ես և վախկոտ լինելով ինչպես ես քեզ թույլ տալիս ղեկակվարել սուրբ երկիր Հայաստանը»,- հայտարարեց Նազարյանը
Քաղաքագետը հիշեց, որ Նիկոլ Փաշինյանը լավ տատ ուներ և երբ մի անգամ նրա տանը նստած էին, դիմել է իրեն և ասել, որ մարդու գործն է միշտ մնում, որ մի օր գնալու են և միայն արած գործն է մնալու:
«Նիկոլ, դու ինչու չլսեցիր քո տատին, քո հայրն ասում էր՝ դու վարչապետ չդառնաս: Ինքը գիտեր դու ով ես, այդ ինչ ուժեր քեզ ստիպեցին գաս ու քանդես այս երկիրը»,- հայտարարեց Գեղամ Նազարյանը և հավելեց. «Դու ինչ իրավունք ունես խոսել ապագայից, երբ որ Ավետարանոց ես տվել, Շուշի ես տվել, Հադրութ ես տվել: Նիկոլ, Մարդ եղի գոնե մի վայրկյան, մի վայրկյան քո կնոջ կաբկլուկի տակից դուրս արի ու հրաժարական տուր, հերիք է արդեն, ամոթ է»:
Նա դիմեց Աննա Հակոբյանին՝ ասելով, որ նա թույլ տա Նիկոլին հրաժարական տա և գա նստի ոչ թե ժողովրդի դատի, այլ դատարանի առաջ:
Նկատել, որ Նիկոլ Փաշինյանն անհարկի կրկնում է ժողովուրդ բառը՝ Գեղամ նազարյանը հայտարարեց. «Ինչ ժողովուրդ, ժողովուդը անհատներն են, այն տղաներն էին, որոնք հավատացին, որ գնալու եք Գետաշեն ու Շահումյան ազատագրեք, այնինչ այդ տղաներին տարաք թատերական ներկայացման, զոհեցիք: Այսօր ես իմ վիշտը թողած եկել կանգնել եմ այստեղ, որ քեզ մեկ անգամ էլ կոչ անեմ՝ մարդավարի հեռացիր, հերիք է պղծես Եռաբլուրը, Շուշին»:
Նա Փաշինյանին հորդորեց չնայել, թե քանի մարդ է այստեղ հավաքված, քանի որ ազգի 90 տոկոսը՝ չհաշված ֆեյքախմբերի ղեկակվարներին, նրանից միայն հեռանալ են պահանջում, քանի որ նա հարամ անելու տաղանդ ունի:
«Չգիտեմ դա քո տաղանդն է, թե քո տերերի, որ քեզ բերեցին իշխանության: Դու հարամեցիր Նոր Տարին, հարամեցիր բոլոր տոները, անգամ Շառլ Ազնավուրի հուղարկավորությունն ու թաղումը»,- հայտարարեց քաղաքագետը:
Դիմելով ժողովրդին, նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը մի անգամ չի խաբել, երբ ասել է որ «իզմեր» չունի. «Ինքը ոչինչ չունի, ոչ հայրենիք, ոչ ընտանիք, նրա համար կա մի սրբություն, դա հիշեք, դա ես եմ ձեզ ասում, քանի որ, ցավոք, ես իրեն իրենից լավ եմ ճանաչում, նրա համար գոյություն ունի մի արժեք՝ դա փողն է, նա միայն փողն է սիրում կուրորեն՝ չհասկանալով թե այդ փողը ինչի համար է»:
Գեղամ Նազարյանը հիշեց, որ Նիկոլ Փ աշինյանը միշտ դժգոհ է եղել իր հորից՝ մտածելով որ նա իրեն վատ է պահել, չհասկանալով որ 90-ականներին բոլորն էին վատ ապրում, բայց նա ատում էր իր հորը և ատեց ամբողջ ազգին, վրեժխնդիր եղավ ժողովրդից:
Քաղաքագետը հայտարարեց, որ ցույցերի ժամանակ ինքը դիմում էր երիտասարդներին՝ փորձելով հասկացնել, որ չեն ճանաչում նրա ընտանիքին, Նիկոլին, որ նա աղետ ու ավեր է բերելու երկրին:
«Հայաստանի ապագան մի տարբերակ ունի, որտեղ դու նստես քո խցում ու լսես, այո Միքայել Մինասյանը ճիշտ է, լսես բոլոր տղերքի անունները, այն տղերքի, որոնք երկնքից այսօր նայում են մեզ ու ասում՝ հայրե՛ր, մայրե՛ր, մենք չկանք, բայց դուք կաք այդ երկրի վրա, դուք միթե՞ այնքան չկաք, որ այդ ստահակին հանդուրժում եք այդ պաշտոնում»:
Քաղաքագետը դիմեց նաև ոստիկանանպետին և ասեց, թե արդյոք չի ամաչում, որ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, այն դեպքում, երբ ժամանակին ծիծաղում էր նրա վրա և հեգնում նրան:
Դիմելով ժողովրդին՝ Գեղամ Նազարյանը հայտնեց, որ Որոտան գյուղի այն տունը, որտեղ մտել է թուրքը և Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դա թուրքի տունն է՝ այդ տունը իրականում բոլորիս տունն է:
Հարակից հրապարակումներ`
- Ուրեմն բռունցք՝ մեր հայրենիքի համար. Վիգեն Ստեփանյան
- Գեղամ Մանուկյանը հայտարարեց նոր հրաժարականի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան