Քաղաքական 19:00 23/12/2020 Հայաստան

«Չենք կանգնելու». Մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը

18.51
«Հինգշաբթի օրը ՝ ժամը՝ 11․00-ին, տեղի է ունենալու ՀՀ կառավարության նիստը։ Շատ հաճախ նախարարները ետևի մուտքով են մտնում կառավարություն։ Վաղը տեղի է ունենալու Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2020 թվականի վերջին նիստը։ Դիմում ենք բոլորիդ, վաղը առավոտյան ժամը ՝ 10․00-ին․ով կուզի ավելի շուտ, շրջափակվում է ՀՀ կառավարությունը՝ բոլոր կողմերից»,-Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ավարտին հայտարարեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։

«Նրանք չպետք է կայացնեն կառավարության նիստ։ Նիկոլ Փաշինյանը պետք է զրկվի, իբրև վարչապետ, կառավարության նիստ անելու հնարավորությունից»,- կոչ արեց Մանուկյանը ներկաներին և հայտնեց, որ նստացույցը շարունակվելու է մինչև առավոտ, կլինեն վրաններ և այլ պարագաներ։

18.37
«Գլխավոր զգացումը, որ ունեմ այս օրերի ընթացքում ամոթի զգացումն է։ Ես ամաչում եմ, որ իմ երկիրը ներկայացնում է այս մարդը»,- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում ասաց «Հայրենիքի փրկություն» շարժում խորհրդի անդամ Արա Սահակյանը։

«Ես ամաչում եմ, որ նա դեռ նստած է այնտեղ։ Ամոթը մնալու է իր գնալուց հետո նույնպես։ Երկու ամսից կլրանա 33 տարին ղարաբաղյան շարժման , ազգային ազատագրական շարժման զարթոնքի օրից։ Իմ կյանքն այդ 33 տարիների կրկնակին է։ Ես իմ կյանքի կեսը տվել եմ ղարաբաղյան շարժմանը։ Մենք արտասվել ենք, երբ գոչում էինք Ղարաբաղ, մենք տեսել ենք Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ինչպես էին ղարաբաղցիներն արտասվում, երբ գոռում էին Հայաստան։ Մենք միաձուլվեցինք, դարձանք մի ժողովուրդ վերագտանք միմյանց։ Բայց նա կործանեց մեր պատմության 33 տարիների արդյունքները, փոշիացրեց, վերջին հարբեցողի նման տանուլ տվեց մեր երկիրը։ Նա ոչնչացրեց մի սերնդի կյանքի արդյունքները »,-նշեց Սահակյանը կոչ անելով․

«Մենք բոլորս մեր ձեռքերով նրան բերեցինք իշխանության, ամեն մեկս մեր չափով։ Եվ հիմա մենք պետք է նրան հետ շպրտենք»։

16.49

Չնայած ցրտին ու տեղումներին, այս պահին Հանրապետության հրապարակը բազմամարդ է։ Բացման խոսքում դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ չեն կանգնելու ոչ մի բանի առաջ, վարչապետի աթոռը գրկած մարդն օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա։

«Նժարին դրված է իրենց ուղեղով ազատազրկումը, բանտը, բայց մյուս նժարին հայրենիքին է, այսօր էլ ամեն օր կորսվող տներն են, շեներն են, գյուղերն են»,-ասաց նա։

Մանուկյանը հայտարարեց, որ երկու օրում քրեական գործեր են հարուցել երկրի մեջքը պինդ պահող Սյունիքի քաղաքապետերի դեմ։

«Հիմա ուզում են Սյունիքը կոտրել, քրեական գործեր են հարուցել Գորիսի, Քաջարանի քաղաքապետերի դեմ։ Բայց թող նայեն իրենց ժողովրդի աջակցությունը վայելող այդ մարդկանց աչքերին, լսեն խոսքերը ու հասկանան, որ նրանք վախեցող չեն։ Նժդեհի Սյունիքի քաղաքապետեր են»,-ասաց նա։

Մանուկյանը տեղեկացրեց, որ Հանուն փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրվել է ՔԿ, նա արդեն դուրս է եկել ու շուտով կլինի հրապարակում։

Նրա խոսքով, պետք չէ հուսալ, որ մեկ օրվա հանրահավաքով, երթով կարելի է աներեսներին հեռացնել, հիշեցրեց, որ Փաշինյանի հեռացումն են պահանջում Հայաստանի նախագահը, զույգ կաթողիկոսները, մտավորականներ, բժիշկներ, գիտնականներ, քաղաքացիներ, քաղաքական ուժեր։

«Նրանք չունեն բանական մարդու մեծագույն հատկանիշներից երկուսը՝ արժանապատվություն և հայրենասիրությունը, որ այդ ամենից հետո գլխիկոր հեռանան»,-ասաց նա։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե չկա «էքշըն», Մանուկյանն ասաց, հանրահավաքի ընթացքում կարելի է ժողովրդի սրտին կպնող շատ բաներ ասել, խոսք նվիրել թոշակներին ու նպաստներին, որ չեն կարողանալու շուտով  վճարել, որ էկոնոմիկայի նախարարությունում 50 մլն դրամի պարգևավճար են տվել, բայց ընդգծեց՝ իրենց նպատակը սուտ խոստումներով մարդկանց հրապարակ բերելը չէ։

«Մենք  սուտ խոստումներ տեսել ենք 2018-ին։ Հարյուր հազարավոր մարդկանց տեսախցիկներով, թալանով, արագաչափերով, վարկերը զրոյացնելու խոստումով խաբեցին։ Խաբեցին սրիկայաբար։ Մեր խնդիրը դա չէ։ Մեր խնդիրը մեր արժանապատվությունը հետ բերելն է, ամեն օր վտանգվող հայրենիքի փրկված բեկորները պաշտպանելն է, մեր խնդիրը հայոց պետականությունը կործանումից փրկելն է»,-ասաց Մանուկյանը։

Նա հայտնեց, որ նախորդ հանարահավաքից հետո ոստիկաններն անցել են գործի, որպեսզի ևս մեկ օր ծառայեն ագգադավ վարչապետին: Նրա խոսքով, հանրահավաքից անմիջապես հետո իրար հերթ չտալով Քննչական կոմիտեն և ոստիկանությունը հայտարարություններ տարածեցին, թե Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին ստիպում են քայլ անել և հիշատակել են օրենսգրքի կետը՝  մտածելով, որ դեռ կան մարդիկ, ովքեր վախենում են բանտերից և բանտարկություններից:

Նկատելով, որ ոստիկանությունը ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանին զգուշացրել է  3-ից 10 տարվա  բանտարկության մասին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Ոստիկանություն մոռացավ ասել, որ երկու տարի առաջ նույն այս իշխանությունը, երբ շրջապատում էր ԱԺ-ն և պատգամավորներին թույլ չէր տալիս կատարել իրենց մասնագիտական պարտքը, այդ օրն արդեն դիմացի շենքում նստած վարչապետի դեմ պետք է նույն տրամաբանությամբ հարուցեին քրեական գործ»:

Ըստ Մանուկյանի, ոստիկանությունը չի հասկանում, որ երկրում ժողովուրդը կրել է այնպիսի կորուստ՝ հանձինս հայրենիքի, որ 1, 3, 5 կամ 10 տարվա  բանտարկությամբ մարդկանց  չեն կարող վախեցնել  և կագնգնեցնել:

«Թող իրենց արշինով ազգային դիմագիծ ունեցող մարդկանց չչափեն, նրանք կկանգնեն որքան հարկն է, կպայքարեն որքան պետք է, կնստեն ինչքան պետք է, բայց կհասնեն նրան, որ ազգադավ իշխանությունը՝ հանձինս վարչապետի աթոռը գրկած մարդու, օր առաջ, ժամ առաջ հեռանա»,- հայտարարեց նա:
 








Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}