Որոշում է կայացվել հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների․Վ․Ավետիքյան
Որոշում է կայացվել հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
«Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 107 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 995, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 583: Որպես հատկանշական իրադարձություն կոզենամ նշել երկու դրվագ.
1. Վերջին պատերազմի արդյունքում զոհված 7 Արցախցի զինծառայողների ընտանիքներ կստանան հատուցումներ (իհարկե շահառուների թիվն ավելացնելու միտումով).
2. Այս պատերազմի ընթացքում զոհված մի զինծառայողի ընտանիք ապրիլյանի ժամանակ կորցրել էր իր մյուս որդուն ու արդյունքում դարձել մեր շահառուն: Ծնողները որոշել էին իրենց երկրորդ որդու կորստի համար մեր կողմից վճարվելիք իրենց հատուցումից հրաժարվել` հօգուտ զոհվածի կնոջ ու երկու երեխաների»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու ենք, որ հաղթենք». նվիրատվություն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆինանսական բեռը շատ մեծ է
- «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրենը կողմ է 1000-ը 3000 դարձնելուն