Ձերբակալվել է Սայաթ Շիրինյանը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձերբակալվել է Սայաթ Շիրինյանը։
««Ֆեյսբուք» սոցիալական կայքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից:
Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի:» գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է հաղորդագրությունում։
Հավելենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը Շիրինյանի ձերբակալումը որակել է որպես քաղաքական հետապնդում և հայտնել, որ ձերբակալումը բողոքարկվելու է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին