ԱՄՆ գլխավոր վարակաբան Ֆաուչին ստացել է Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութը
ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար, երկրի վարակիչ հիվանդությունների ամենաակնառու փորձագետ, դոկտոր Էնթոնի Ֆաուչին նախօրեին ստացել է Moderna-ի COVID-19 պատվաստանյութի իր առաջին չափաբաժինը՝ Առողջապահության ազգային ինստիտուտում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ: Այս մասին գրում է ABC-ն։
Միջոցառումը ցուցադրվել է ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում՝ որպես ամերիկացիներին հավաստիացում, որ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է: Ֆաուչին ասել է, որ ինքը «չափազանց մեծ վստահություն» է զգում պատվաստանյութի հիմքում ընկած գիտության նկատմամբ և ցանկանում է պատվաստվել հրապարակավ։
«Ես չափազանց մեծ վստահություն եմ զգում այս պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության նկատմամբ և ուզում եմ քաջալերել բոլորին, ովքեր հնարավորություն ունեն պատվաստվել, որպեսզի մենք կարողանանք պաշտպանության քող ունենալ, ինչը կդադարեցնի այս համաճարակը», - ասել է Ֆաուչին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան