Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Քննչական կոմիտեում է: ՔԿ դիմաց հավաքված են սյունեցիները, մասնավորապես, քաջարանցիներ:
«Այստեղ հավաքված ժողովրդի 90 տոկոսը 2 ամիս շարունակ եղել են խրամատներում: Խրամատներից տեղափովել ենք մայրաքաղաք: Բայց չենք եկել մայարքաղաք խրամատ ստեղծելու համար»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Նրանք երեկ համացանցից են իմացել, որ Մանվել Փարամազյանը հրավիրվել է Քննչական կոմիտե իրենց բոլորի համար անհասկանալի պատճառով: Քաղաքացիների խոսքով, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ արգելափակել էին Երևան-Գորիս միջպետական ճանապարհը:
«Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչու է մեր կողմից ընտրված համայնքապետը հրավիրվել այստեղ: Ակնհայտ կասկածելու հիմքեր կան, թե ինչու հենց այդ արգելափակումից անմիջապես հետո: Իսկ մեր պահանջը հայրենասիրական էր այնքանով, որ մենք ուզում էինք ստանալ Սյունիքում անվտանգ ապրելու երաշխիքներ: Երաշխքիների փոխարեն ամեն օր ավելի են ուզում թուլացնում այդ ողնաշարը»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Մի պահ ոստիկանների և քաղաքապետի աջակիցների միջև տեղի ունեցավ հրմշտոց։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի երեկ Panorama.am-ին տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում, Քաջարանի համայնքի ղեկավարը դեկտեմբերի 22-ին հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ խնդրելով՝ ներկայանալ դեկտեմբերի 23-ին: Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել էր նրա խնդրանքին:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ․ Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել
- Քաղաքական հետապնդում է. Առուշ Առուշանյան
- Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
- Առուշանյանի ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիսից. Պաշտպան
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան