«Երեխաները՝ զինվորներին, սիրով և երախտագիտությամբ»
Դեկտեմբերի 27-ին բացվելու է «Երեխաները՝ Զինվորներին, սիրով և երախտագիտությամբ» խորագրով բարեգործական ցուցահանդես:
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի նախագահ Արմինե Պետրոսյանը գրում է. «Արցախից տեղահանված երեխաները Երևանում պարապ չեն նստել՝ նրանք իրենց հույզերն ու երազանքներն են նկարել, և հիմա ուզում են իրենց արվեստով օգնել Հայրենիքի պաշտպանության համար վիրավորված զինվորներին։
«Նրանց են միացել նաև սահմանամերձ Հավեսին սենյակների սաները՝ ուղարկելով իրենց նկարները Վազաշենից, Խաչիկից, Լուսակունքից, Զորակից, Արմավիրից։
Դեկտեմբերի 27-ին՝ ժ․ 16։00-ին, Մերգելյան ինստիտուտի բոյով շենքի ամենավերևի հարկում, CoWo-ի ապակեպատ հեքիաթային հարթակում, տեղի կունենա մեր մրջոցառումը։
Եկեք, և դուք
· կվայելեք երեխաների ստեղծագործությունները և հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի համերգը։
· կզմայլվեք ապակեպատ ցուցասրահից բացվող համայնապատկերով․ Երևանը՝ ափի մեջ։
· կճաշակեք «Քրամբսի» հյուրասիրությունը։
· հնարավորություն կունենաք նիրատվություն կատարելու։
Նվիրատվություններից գոյացած ողջ գումարը կփոխանցվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։
ԶԻՆՎՈՐՆ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍՅՈՒՆԸ։
Երեխաների աշխատանքը, նվիրումը, սերը, ջերմությունն ու աղոթքը՝ զինվորներին»:
Հարակից հրապարակումներ`
- «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես
- Կանցկացվի Protect ARTsakh առցանց բարեգործական գեղարվեստական աճուրդ
- Բացօթյա բարեգործական համերգ՝ ի նպաստ հայոց բանակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան