Հանրապետության հրապարակում հարգեցին լեգենդար ֆուտբոլիստի հիշատակը
Հայկական հողերը թշնամուն հանձնելու հայտարարության ներքո ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի մասնակիցներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեցին լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հիշատակը։
«Երկու օր առաջ էր։ Մարզաշխարհի ներկայացուցիչներից զանգ ստացա, ասացին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն ունենք, ուզում ենք ուղարկել։ Երբ սկսեցի ցանկը նայել, տեսա բազմաթիվ լեգենդար մարդկանց անուններ, այդ թվում «Արարատ 73»-ից, որ հաղթանակներ է պարգևել հայ ժողովրդին։ Այսօր ստացանք բոթը։ 73 տարեկան հասակում մահացել է Արկադի Անդրեասյանը։ Նրա ստորագրությունը երկու օր առաջ դրվել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության ներքո»,-հանրահավաքում հայտարարեց դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանն ու առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Անդրեասյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։
Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երևանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին և 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:
Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը»:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը ցավակցել է լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ
- Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան