Երկրի յուրաքանչյուր հարյուրերորդ բնակիչը վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 77,95 միլիոնը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հիմնվելով երկրների իշխանությունների, փորձագետների և լրատվամիջոցների տվյալների վրա:
Այսպիսով, վարակվածների տեսակարար կշիռը կազմում է աշխարհի բնակչության 1% -ից ավելին, որը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գնահատմամբ` տարվա կեսին կազմել է 7,795 միլիարդ մարդ:
«Դեպքերի ամենաբարձր համամասնությունը համեմատաբար փոքր բնակչություն ունեցող երկրներում է։ Այսպիսով, Անդորայում վարակվել է բնակչության 9,9%-ը (7,633 մարդ), Լյուքսեմբուրգում ՝ բնակչության 7,3%-ը (44, 809 մարդ): Մոնտենեգրոյում կորոնավիրուս է հայտնաբերվել բնակչության առնվազն 7,2%-ի մոտ (44, 542 մարդ), իսկ ԱՄՆ-ում՝ բնակչության 5,6%-ի մոտ (ավելի քան 18,2 մլն մարդ): Ռուսաստանում այս ցուցանիշը կազմում է մոտ 1,9% (2,9 մլն մարդ)»,- նշում է աղբյուրը։
Նշվում է, որ կորոնավիրուսի տարածումը աշխարհում շարունակում է արագանալ։ Մինչև սեպտեմբեր, երբ աշխարհի շատ երկրներում սկսվեց վարակի տարածման այսպես կոչված երկրորդ ալիքը, աշխարհում ամեն օր գրանցվում էր մինչև 300 հազար նոր դեպք: Հոկտեմբերին այս ցուցանիշն օրական աճել է մինչև 600 հազար դեպք:
Դեկտեմբերի 20-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, գրանցվել է նոր ռեկորդ՝ 24 ժամվա ընթացքում 800 հազար նոր դեպք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա