Առողջություն 09:58 23/12/2020 Աշխարհում

Ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսի նոր տարատեսակը

SARS-CoV-2 վիրուսի նոր հայտնաբերված տարատեսակը, կարծես, ավելի վարակիչ է, քան հայտնի COVID-19-ը: Ահա այն, ինչ հայտնի է գիտնականներին այս պահին։

Վերջին օրերին աշխարհը տագնապով հետևում է Միացյալ Թագավորության զարգացոումներին, ուր գիտնականները խոսում են կորոնավիրուսի հայտնաբերված նոր տեսակի մասին, որը, ըստ նրանց, ավելի վարակիչ է, քան արդեն հայտնի կորոնավիրուսը: Վիրուսի նոր մուտացիայի նախնական ուսումնասիրությունները ստիպեցին վարչապետ Բորիս Ջոնսոնին խստացնել սահմանափակումները Սուրբ Ծննդյան տոներից առաջ: Բացի այդ, Նիդեռլանդները, Գերմանիան և եվրոպական այլ երկրներ իրենց հերթին արգելափակեցին հաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Կորոնավիրուսի նոր տեսակն բուռն քննարկումների և վերլուծությունների առիթ է դարձել: Այն հետազոտողների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեկտեմբերին, երբ ավելի հաճախ էր պատահում հարավային Անգլիայի որոշ հատվածներում: Պարզվել է, որ այն հայտնի է դեռևս սեպտեմբերից: Երբ հետազոտողները մանրակրկիտ հետազոտեցին այն, ապա պարզվեց, որ այս վարակն ունի մեծ քանակությամբ մուտացիաներ՝ շուրջ 23: Դրանք բոլորն էլ կապված են ներկայումս տարածված COVID-19-ի հետ և կարող են ազդել վիրուսի տարածման վրա:

Իսկ արդյո՞ք այն ավելի վարակիչ է, քան մյուս վիրուսները: Գիտնականները հակված են կարծելու, որ դա այդպես է: Նախնական հետազոտությունները Միացյալ Թագավորությունում պարզել են, որ վիրուսը արագորեն տարածվում է Անգլիայի հարավային մասերում:

Այնուամենայնիվ, դրա տարածված լինելը դեռ ապացույց չէ, որ այն ավելի արագ է տարածվում, քան մնացած վարակները: Դա կարող է պատահականության արդյունք լինել: Օրինակ, տարբերակներից մեկն այն է, որ վարակը սկսել է տարածվել մարդաշատ մի քաղաքի կենտրոնից, որտեղ փոխանցումն ավելի արագ է իրականացվում:

Որոշ գիտնականներ հետազոտել են, թե ինչպես է այս նոր տեսակը փոխանցվում երեխաներին: Սովորաբար, երեխաների վարակման հավանականությունը դեռահասների կամ մեծահասակների հետ համեմատած ավելի ցածր է: Բայց այս նոր տեսակի պարագայում պարզվում է երեխաները նույնքան զգայուն են, որքան մեծահասակները, Նյու Յորք Թայմսին ասում է Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրուսաբան Ուենդի Բարքլեյը:

Պարզելու համար, թե արդյոք այս նոր տեսակն ավելի վարակիչ է, թե ոչ, հետազոտողներն այժմ լաբորատոր փորձեր են իրականացնում այս ուղղությամբ՝ մոտիկից ուսումնասիրելով, թե ինչպես են վարակվում բջիջները:

Իսկ արդյո՞ք այն ավելի ծանր հիվանդություն է, քան COVID-19-ը: Այս պահին դեռևս չկան հաստատուն ապացույցներ, սակայն առկա են բոլոր հիմքերը՝ խնդրին ամենայն լրջությամբ մոտենալու համար: Օրինակ, Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի մեկ այլ տեսակ է առաջ եկել, որը արդյունք է հատուկ մուտացիայի գործընթացի: Այն նույնպես հայտնաբերվել է B.1.1.7-ում: Այս տարբերակը արագորեն տարածվում է Հարավային Աֆրիկայի ափամերձ շրջաններով: Եվ նախնական ուսումնասիրություններում, այնտեղի բժիշկները պարզել են, որ դրա արդյունքում հիվանդների մոտ արձանագրվում է վիրուսի ավելի բարձր կոնցենտրացիա վերին շնչուղիներում:

Շատ վիրուսային հիվանդությունների պարագայում դա կապված է ավելի ծանր ախտանիշների հետ:

Իսկ որտեղի՞ց է ծագում վիրուսի այս նոր տեսակը: Այս հարցը բուռն քննարկումների առարկա է: Տարբերակներից մեկն այն է, որ այն ի հայտ է եկել օրգանիզմի ներսում հատուկ մուտացիայի արդյուքում: Վարակի սովորական պարագայում մարդիկ վարակվում են կորոնավիրուսով մի քանի օր առաջ ՝ նախքան ախտանիշների ի հայտ գալը: Դրանից հետո վիրուսը թուլանում է, քանի որ իմունային համակարգը պաշտպանում է մարդու օրգանիզմը: Վիրուսը մաքրվում է օրգանիզմից առավելագույնը մի քանի շաբաթվա ընթացքում:

Բայց երբեմն վիրուսը խոցում է թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց: Նրանց մարմնում այն կարող է զարգանալ ամիսներ շարունակ: Այս դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսը կարող է մեծ քանակությամբ մուտացիաների ենթարկվել, եթե երկար ժամանակ մնում է մարդու օրգանիզմում:

Հետազոտողները պարզել են, որ ժամանակի ընթացքում դա կարող է նպաստել մուտացման գործընթացին: Հետազոտողները նաև ենթադրում են, որ նման զարգացումները կարող են նաև պայմանավորված լինել հիվանդին տրվող դեղամիջոցներով: Որոշ մուտացված վիրուսներ կարող են դիմադրել դեղամիջոցներին: Գիտնականների մեկ այլ խումբ էլ ենթադրում է, որ նոր վիրուսը կարող էր առաջանալ կենդանիների մոտ նոր մուտացիաների արդյունքում՝ նախքան դրա փոխանցումը մարդկանց:

Որքան հայտնի է՝ այս պահին նոր կորոնավիրուսի տարատեսակը դեռևս չի հասել ԱՄՆ, սակայն Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար դոկտոր Էնթոնի Ֆաուչին երկուշաբթի օրը չի բացառել, որ այն արդեն մուտք է գործել Միացյալ Նահանգներ:
Իսկ որքանո՞վ այն կարող է ազդել պատվաստանյութերի վրա: Փորձագետների մեծ մասը գտնում է, որ այն չի կարող լուրջ ազդեցություն թողնել պատվաստման գործընթացի վրա: Միևնույն ժամանակ, սակայն, այս պահին հնարավոր չէ բացառել նոր զարգացումներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}