Քաղաքական 12:00 23/12/2020 Հայաստան

Միջազգային ԶԼՄ-ները՝ Երևանում ընդդիմության հանրահավաքների մասին

Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են Երևանում նախօրեին տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքները։

France 24. Հայաստանի ընդդիմությունը բողոքի ցույցեր է կազմակերպում, գործադուլ Ղարաբաղի հետ կապված

Հազարավոր ցուցարարներ երեքշաբթի օրը հավաքվել էին Հայաստանի մայրաքաղաքում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Ադրբեջանի հետ վիճահարույց խաղաղության գործարքի պատճառով, գրում է france 24-ը։

Ըստ դեպքի վայրում AFP-ի թղթակցի, մոտ 25,000 ցուցարարներ հեղեղել են Երևանի կենտրոնը` վանկարկելով «Նիկոլ դավաճան» և «Հայաստան՝ առանց Նիկոլի»:

Ցուցարարները շրջապատել էին կառավարության շենքը և  ոստիկանության հատուկ ջոկատայիններին կոչ անում միանալու ժողովրդին:

Նշվում է, որ Փաշինյանը կատաղություն առաջացրեց, երբ անցյալ ամիս ստորագրեց Մոսկվայի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը՝ վերջ տալով վեց շաբաթվա պատերազմին, որի արդյունքում ավելի քան 6000 մարդ զոհվեց:

Հանրահավաքը տեղի ունեցավ մի օր անց, երբ ցուցարարները փակել էին դեպի սահմանամերձ Գորիս տանող ճանապարհները՝ ստիպելով Փաշինյանին կարճել պաշտոնական այցը։ Նշվում է, որ Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը կոչ էր արել ցուցարարներին արգելել Փաշինյանին՝ մուտք գործել Սյունիքի հարավային շրջան, իսկ ավելի ուշ ոստիկանությունը բերման է ենթարկել նրան:

PBS News Hour. Հազարավոր մարդիկ բողոքում են Հայաստանում և պահանջում վարչապետի հրաժարականը

Երեքշաբթի Հայաստանում ընդդիմության կողմնակիցները ուժեղացրին ճնշումը վարչապետի վրա՝ հրաժարական տալու Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված՝ մայրաքաղաքի գլխավոր հրապարակում բողոքի վրանային ճամբար հիմնելով:

Ընդդիմության քաղաքական գործիչները և նրանց կողմնակիցները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա՝ նոյեմբերի 10-ին կնքված խաղաղության պայմանագրից հետո, որով Ադրբեջանը հետ վերադարձրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների մեծ մասերի վրա: Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրով ավարտվեց 44-օրյա կատաղի մարտերը։

Տասնյակ հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Երևանի կառավարական շենքերում ՝ վանկարկելով «Նիկոլ, հեռացիր»: Հանրահավաքից մի քանի ժամ անց ընդդիմության կողմնակիցները վրաններ տեղադրեցին Երևանի գլխավոր հրապարակում:

Ռիա Նովոստի․Երևանում ցուցարարները գիշերեցին Կառավարության տան հարակից հրապարակում

«Երևանում ցուցարարները մնացին գիշերելու Հանրապետության հրապարակում ՝ Հայաստանի կառավարության շենքի մոտ»,- գրում է Ria-ն, նշելով, որ այս մասին հայտարարել էր Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք պայմաններ կապահովենք նրանց համար, ովքեր ցանկանում են գիշերել հրապարակում: Վաղը առավոտյան զանգվածային բողոքի ցույցերը և գործադուլները կշարունակվեն ամբողջ Հայաստանում: Մենք կշարունակենք մեր գործողությունները մինչև 16:00։ 16:00-ին տեղի կունենա մեծ հանրահավաք, և մենք մենք բոլորս անցնելու ենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների», - ասել է Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ ցուցարարները չեն լքի հրապարակը, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել:

TASS. Հայաստանի ընդդիմությունը վրաններ տեղադրեց Հանրապետության հրապարակում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ցույց սկսած Հայաստանի ընդդիմությունը, կառավարության շենքի դիմաց, Հանրապետության հրապարակում տեղադրեց մի քանի վրաններ և մտադիր է այնտեղ մնալ գիշերը։

Նշվում է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է զանգվածային գործադուլների ու քաղաքացիական անհնազանդության մասին: Ընդդիմությունը կարծում է, որ նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին, ըստ էության, կապիտուլյացիա է, գրում է Tass-ը։ Հայաստանի վարչապետի ընդդիմախոսները նրան մեղադրում են նաև երկրի տնտեսական և սոցիալական խնդիրների մեջ:

Երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ արեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, իսկ դրանցից առաջ իշխանությունը փոխանցել ազգային համաձայնության կառավարությանը: Փաշինյանն ինքը հայտարարում է, որ հրաժարական չի տալու, քանի որ ցանկացած իշխանափոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությունների միջոցով: 

Ռուսական Առաջին ալիք․  Ընդդիմությունը արգելափակում է Հայաստանի կառավարության և գլխավոր դատախազության շենքերը

«Հայաստանի գործող վարչապետի հակառակորդները խոստանում են վաղը վճռական գործողությունների դիմել: Այսօր Երևանում մեկնարկել է ընդդիմության ուժերի կողմից հայտարարված լայնածավալ ակցիան»,- գրում է Առաջին ալիքը:

Հազարավոր ցույցեր կառավարության շենքի մոտ են: Մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և բանակին կոչ են անում անցնել իրենց կողմը: Փաշինյանն իր Ֆեյսբուքում գրել է՝ հավատում է, որ այն, ինչ տեղի է ունենում փողոցում, ոչ թե ընդդիմության ելույթ է, այլ նախկին էլիտաների պայքար՝ կորցրած իշխանության համար: 

Россия 24. Բողոքի ակցիաներ Երևանում. ցուցարարները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ցուցարարները շրջապատել են կառավարության, գլխավոր դատախազության և արտաքին գործերի նախարարության շենքերը: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են գրանցվել: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}