«Գլխավոր սրբապիղծը հրահանգել է, որ կիրակի օրը հարձակում գործեն Սիսիանի եկեղեցու քահանայի վրա»
Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են։ Վարչապետի հրաժարականի պահանջին են միացել նաև հոգևորականները։
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Ահարոն քահանա Մելքումյանը նշեց, որ հայրենիքի գլխավոր «սրբապիղծը» հրահանգել է, որ կիրակի օրը հարձակում գործեն Սիսիանի եկեղեցու քահանայի վրա։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Էրդողանը կամ Ալիևը ժողովդրին լարեն մոլլաների դեմ։ Էրդողանն ասում է՝ մեր մզկիթները մեր զորանոցներն են։ Իսկ մեզ մոտ դեպի եկեղեցի են լարում մարդկանց»,- ասաց նա։
Հոգևոր հովիվը պատմեց, որ Սովետական շրջանում երբ մտնում և եկեղեցիներ էին թալանում..., մեկը սրբապատկերները հանելու ժամանակ ասել է՝ եթե Աստված կա, թող ինձ պատժի։
«Ժողովրդի միջից մեկն ասել է՝ Աստված արդեն քեզ պատժել է՝ խելքդ է առել։ Ում խելքը Աստված առել է, թող քայլ անի եկեղեցու դեմ, ով երեխա ունի, թող իր երեխայի աչքերին նայի։ Միայն թուրքը, ջհուդը, հիվանդը, տկարամիտը կարող է մուտք գործել եկեղեցի և պատարագը խաթարել»,-նկատեց նա։
Ահարոն քահանա Մելքումյանն ասաց, որ անհայրենիքներն են ասում, թե հանձնվող հողերն ուրիշի հողեր էին։
«Ու այստեղ հող հանձնող չկա, կա հայրենիք հանձնող։ Տեսեք՝ մեր սրբատեղիները որտեղ են, դա ուրիշի հո՞ղ էր...։ Թող բոլորը նկատի ունենան, որ ով եկեղեցու վրա կհարձակվի, ով հայրենիք կվաճառի, երկնային դատաստանի է արժանանալու։ Հարգելի ոստիկաններ, դուք ձեր երեխաների վրա անեծք , նզովք մի թողեք։ Այսօր մեր սրբությունները, մեր ազգը մենք պիտի պահպանենք։ Պիտի հասկանանք, որ այն անհայրենիքը, ով երկիր է վաճառել, չպիտի մնա։ Թուրքն այսօր հային իր տնից հանում է, ասում է գնա՝ սա իմն է։ Մարդիկ GPS-ով հող են վաճառում։ Այսօր մենք կա՛մ մեր սրբությունները պահում ենք, կա՛մ հայրենիքը տալիս ենք թուրքին։ Ուրիշ տարբերակ չկա»,- վստահեցրեց հոգևոր հովիվը։
Հարակից հրապարակումներ`
- Արձակուրդից վերադարձած զինվորներին թշնամին թույլ չի տվել Արցախ մտնել. Գեղամ Մանուկյան
- Ոստիկանները «շրջապատել» են կառավարության շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին