Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է Աշոտ Երկաթի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը. պաշտպան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Հիշում եք չէ որ Աշոտ Երկաթի ձերբակալման իրավաչափության իմ բողոքը առաջին ատյանում մերժվել էր: Այդ որոշման դեմ ներկայացրել էի վերաքննիչ բողոք: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ նախագահությամբ ԲԵԿԱՆԵՑ առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց (master class) դասը»,- գրել է Ա. Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ Ա.Մինասյանը ձերբակալվել էր նոյեմբերի 13-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման, 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, ապա նույն հոդվածներով մեղադրանք առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել: Ա. Մինասյանը նոյեմբերի 16-ին ազատ էր արձակվել՝ ձերբակալման ժամկետը լրանակուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Այդ մարդը չի գիտակցում՝ ինչ արհավիրքի առաջ է կանգնեցրել ժողովրդին. Աշոտ Երկաթ
- Թշնամին այսօր նորից գալիս է չոքելու մեր բկին. Աշոտ Երկաթ
- Աշոտ Երկաթին ամեն կերպ կալանավորված տեսնելու փորձերը կրկին մերժվեցին. Պաշտպան
- Աշոտ Երկաթը չկալանավորվեց. Արամ Վարդևանյան
- Դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի քննի Աշոտ Երկաթի խափանման միջոցի հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին