Արտակ Զաքարյան. Տեսնում ե՞ք չէ, Սյունիքում թուրքերն այնպես են սեղմել, որ Արցախի մասին արդեն մոռանում եք
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Տեսնում ե՞ք չէ, Սյունիքում թուրքերն այնպես են սեղմել, որ Արցախի մասին արդեն մոռանում եք։
Տիկնայնք և պարոնայք իշխանական պատգամավորներ։
Մի՞թե դուք Նիկոլին ավելի շատ եք սիրում, քան ձեր Հայրենիքը։ Մի՞թե Նիկոլից ավելի շատ եք վախենում, քան պետությունը կորցնելուց։ Մի՞թե սորոսի փողերն ավելի կարևոր են, քան ձեր նախնիների հիշատակը, մեր հերոսների թափած արյունն ու շիրիմները։
Ես չեմ հավատում, որ դուք բոլորդ կարող եք դավաճանել։ Ձեր մեջ գուցե կան դավաճաններ, բայց բոլորդ չեք այդպիսին։ Պատգամավորներն առաջնորդվում են իրենց խղճով ու համոզմունքով։ Ես չեմ ուզում հավատալ, որ Հայրենիքի հանդեպ ձեզանից շատերի ունեցած պարտավորությունը, խիղճն ու համոզմունքը անդառնալիորեն կորսված է։ Այսօր դուք պատմական առաքելություն ունեք։ Պատվով կատարեք այն և մի տրվեք կոնյուկտուրային ճղճիմ շահերին։
Նիկոլի հրաժարականը, կամ ծայրահեղ դեպքում՝ նրա հեռացումն իշխանությունից, օրվա հրամայական է։ Այն ամեն օր ավելի ու ավելի ցայտուն է դառնում, ավելի ու ավելի պահանջված։ Դուք ինքներդ եք դա տեսնում և գիտակցում։ Նա չի կարող ձեզ և մեր ժողովրդին առաջնորդել այն ճանապարհով, որը կվերականգնի մեր անվտանգությունն ու զարգացման հեռանկարները։ Նա չի կարող երաշխավորել ձեր և մեր կայուն ու կանխատեսելի ապագան։
Դուք ունեք այդ հնարավորությունը, փոխելու մեր պետության կործանարար ընթացքը դեպի անդունդ և դուք պետք է դա անեք հանուն մեր սերունդների։ Այլապես մեր երկրին նոր ցնցումներ ու կորուստներ են սպասվում։
Ոտքի կանգնիր հանուն Հայրենիքի, հանուն քո օջախի, հանուն քո երեխաների։ Հիշիր, որ առանց քո պետության, դու ևս ապագա չունես։ Վաղն ուշ է լինելու, վաղը Սյունիք ու Արցախ էլ չեն լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Չվհատվեք, հարգելի՛ ոստիկանություն
- Արտակ Զաքարյան. Եթե մեր երկրում կա անթասիբ զանգված, դեռ չի նշանակում, որ Հայաստանն արժանի է կործանման
- Արտակ Զաքարյան. Տեղեկություններ ենք ստանում՝ այս չարիք վարչապետ կոչվածը հանձնարարել է երթի համար գլխաքանակ ապահովել
- Փափուկ բարձեր՝ «հպարտ, բայց հայրենազրկված քաղաքացու» գլխի տակ. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան