Կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել. Մանուկյան
Կառավարության դիմաց, ինչպես տեղեկացրել էինք, վաղ առավոտից մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։
ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանները շրջափակել են Կառավարության շենքը, որպեսզի նախարարները ներս չմտնեն, և չմասնակցեն այսօրվա նիստին. «Մենք էլ աջակցում ենք ոստիկաններին»։
Նրա խոսքով, եթե անգամ նախարարները գաղտնի մուտք են գործել Կառավարության շենք, ապա դուրս գալու հնարավորություն չեն ունենա։
«Մի կառավարություն, որը չի կարող բաց երեսով իր վարչապետի հետ մուտք գործել գործադիրի շենք, դա նշանակում է, որ այդ պահին նա դադարում է կառավարություն լինել»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Ըստ նրա, ՀՀ-ում ստեղծվել է իրավիճակ, որ այլևս օրենք, պետական կառավարման համակարգ գոյություն չունեն։
«Անցած հինգշաբթի կառավարության նիստում չվավերացվեց ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունը, բայց արձանագրենք, որ երեկ կառավարությունը՝ նիստ չանելով վավերացրել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունը։ Նիկոլ Փաշինյանն այնպես է ավերել պետական համակարգը, որ առանց կառավարության պաշտոնական նիստի նման որոշումներ են լինում։ Մենք ամեն օր կարող ենք արձանագրել, որ կառավարությունը վավերացրել է այս, այն որոշումները։ Ամեն ինչ այս կառավարությունից սպասելի է, անգամ այն, որ կարող է մի օր ՀՀ Կառավարությունը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նկատեց նա։
Այնուհետև, Գեղամ Մանուկյանը միացավ ակցիա իրականացնողներին և սկսեց վանկարկել «Նիկոլ, դավաճան»..., «Նիկոլ, դավաճան»։
Դիմելով կառավարության անդամներին՝ նա նշեց, որ վերջիններս ՀՀ-ի և Արցախի համար մեծագույն չարիք են։
«Այս Կառավարության շենքում նստած է մի անմեղսունակ, որը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել։ Ձերն է քայլը, դուք պետք է որոշեք, դուք պետք է գործի անցնեք, ձեր պարտականությունը կատարեք, սպայի պատիվը պահեք։ Միացեք ժողովրդին»,- կոչ արեց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հարբել ու ամբողջ երկիրը իրար էր խառնել. ուղղաթիռ էր ուզում.
«Երեխա է, մանկամիտ է։ Մի պահեք նրան, վայր դրեք ձեր վահանները, ոստիկաններ»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները «շրջապատել» են կառավարության շենքը
- «Հրապարակ». Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլև հերթով կպատժի բոլոր նրանց, ովքեր պահանջում են իր հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին