Քաղաքական 13:26 24/12/2020 Հայաստան

Դավիթ Հարությունյան. Այս ուղղությամբ, որ շարժվում ենք, գնում ենք ընդհանրապես ինքնիշխանության վերացում

«Շատերը, կարծես թե,  շատ կարճ ժամանակահատվածով են նայում, թե ինչ է տեղի ունենում երկրում, բայց խնդիրն այլ է»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ կարող է մարդ չսիրի Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Վազգեն Մանուկյանին... բայց չտեսնել, թե ինչ է տեղի ունենում, դա արդեն հանցագորություն է  ապագա սերունդների հանդեպ։

«Յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա՝ ինչո՞վ է պայմանավորված, ոչ միայն սահմանների շուտափույթ վերաձևումը, նաև ինչո՞վ է պայմանավորված, որ  հենց մեր սահմանի վրա Ադրբեջանը սկսել է կառուցել խոշոր ռազմաբազաներ և տեղակայել հարձակողական զենքեր։ Այո, ես հասկանում եմ, որ շատերի հույսն այն է, որ այսօր Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի տարածք ներխուժել, չնայած դա փաստացի տեղի է ունենում, բայց Ադրբեջանն այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաներն ու թոռները։ Եվ դա չնկատել անթույլատրելի է։

Այսօր այն, ինչ քննարկվում է, քննարկվում է  մեր երեխաների, թոռների ապագայի հարցը՝ թողնելով նրանց խոցելի սահմաններ, ողջ երկայնքով տեղակայված են լինելու ադրբեջանական, թուրքական ռազմաբազաներ»,- ասաց Դ. Հարությունյանը։

Նրա խոսքով, շատ մտավորականներ հուսահատ վիճակում են, պատրաստվում են լքել երկիրը։

«Սա հանցագործություն է սեփական ազգի հանդեպ»,- ընդգծեց Դ. Հարությունյանը։

Դիտարկմանը, թե կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ լավ է Նիկոլ Փաշինյանը մնա, քան ՀՀԿ-ն հետ գա իշխանության, Դավիթ Հարությունյանն ասաց. «Չկա իշխանություն, որ սխալներ թույլ չի տվել, ՀՀԿ-ն, իհարկե,  բացառություն չէ։ Եթե լինեին իշխանություններ, որոնք սխալներ թույլ չտային, նրանք երբևէ չէին փոխվի։ ՀՀԿ-ն սխալներ ունեցել է, բայց ո՞րն է տարբերությունը ՀՀԿ-ի և այս իշխանության։ Կարծում եմ ոչ թե այն, որ այս իշխանությունն ավելի ժողովրդավար է, ոչ, դա այդպես չէ, ոչ թե այն, որ այս իշխանությունն ավելի հակված է իրավական պետություն ունենալուն, այլ այն, որ այս իշխանությունը գտել է նուրբ հոգեբանական հնարք՝ սերմանել ատելություն, պատմությունից հայտնի է՝ պետք է բաժանել, որպեսզի տիրես։ Եթե ներքին թշնամի չկա, պետք է ստեղծել։ Այդ հոգեբանական հնարքը, ցավոք, աշխատել է տարիների ընթացքում տարբեր երկրներում և կործանել է տարբեր երկրներ։ Այդ ամենն այս պահին տեղի է ունենում մեր երկրում»։

Հարցին, թե ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասարակությանը սև ու սպիտակների բաժանեց, այնպես էլ հիմա են հասարակությանը էլիտա ու ժեխ անվանում, Դ. Հարությունյանն ասաց. «Կարծում եմ՝ այդ բաժանումը չի գալիս հարթակից և ընդդիմությունից։ Սա այն արհեստական բաժանումն է, որ շարունակում է անել իշխանությունը, փորձելով ինչ-որ մասի մոտ վիրավորվածություն զգացում առաջացնել։ Չի կարելի ժողովրդին  բաժանել, և դա շատ լավ հասկանում է հարթակը, նրանք, ովքեր ասում են՝ մեր երկիրը կործանվում է։ Դա է պատճառը, համենայնդեպս, իմ շրջապատում ես չեմ լսել, որ որևէ մեկը, հասարակությանը բաժանի էլիտայի և ժեխի, բայց դա անում է հենց իշխանությունը»։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ անհետ կորածների, գերիներ հարցում իշխանությունը  գրեթե անգործ է, միակ հույսը Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են, անհամեմատ ավելի մեծ աշխատանք են կատարում, քան Հայաստանի իշխանությունները։

Հարցին՝ իշխանությունն ասում է, որ հիմա սահմանազատումն արվում է 2010 թ. ընդունված վարչատարածային օրենքով, ձեր իշխանության ժամանակ է այդ օրենքն ընդունել, Դ. Հարությունյանն ասաց. «Սա խոսում է  իրավական տգիտության մասին բոլոր նրանց, ովքեր նման մեկնաբանություն են անում։

Վարչատարածքային բաժանումը երբևէ և որևէ երկրում չի կարող հիմք հանդիսանել պետության սահմաններ որոշելու համար։ Դրա համար գոյություն ունեն այլ օրենքներ։ Եթե իշխանությունում որևէ մեկը նման մեկնաբանություն է  անում, նրան պետք է խնդրել՝ անմիջապես հեռանալ։ Նման տգետ  վերաբերմունքով կարող է վաղը կորցնել շատ ավելի լուրջ տարածքներ։ Դա իսկապես իրավական տգիտության վերին աստիճանն է»։

Նա նշեց, որ չի կարող պատասխանել հարցին, թե ինչու ավելի շատ քաղաքացիներն չեն միանում Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներին։

«Ցավոք, այս տեմպերով, ուղղությամբ, որ մենք շարժվում ենք, գնում ենք ընդհանրապես ինքնիշխանության վերացում։ Մեր ապագա սերունդների կյանքն ենք վտանգում»,- ասաց Դ. Հարությունյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}