ԵԱՏՄ-ում նախագահությունը Բելառուսից անցնում է Ղազախստանին
Նախօրեին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այս տարվա վերջին նիստը, որով ավարտվել է Բելառուսի նախագահությունը և միության մարմինների կառավարման լիազորությունները 2021թ․-ի համար անցել է Ղազախստանի Հանրապետությանը։ Այս մասին այսօր բրիֆինգի ժամանակ հայտարարեց ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
Նշվեց, որ միության անդամներն ու ԵՏՀ-ն շարունակում են ակտիվ աշխատել տնտեսությունը զարգացնելու համատեղ միջոցառումների ուղղությամբ՝ համաճարակի պայմաններում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է լիազորված մարմինների, Եվրասիական տնտեսական միության պետությունների իրավասու մարմինների և ԵԱՏՄ-ի աշխատողների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրի` 2019 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագրի կիրառման հանձնաժողովի փոխգործակցության կարգը: Փաստաթուղթը կարգավորում է ԵԱՏՄ երկրների կենսաթոշակային և առողջապահական մարմինների և աշխատողներին կենսաթոշակներ նշանակելու և վճարելու հանձնաժողովի միջև փոխգործակցությունը:
Դեկտեմբերի 23-ին ԵՏՀ խորհուրդը որոշել է նաև իջեցնել ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը որոշ տեսակի արհեստական վիսկոզային մանրաթելերի համար` 5% -ից մինչև 0%՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:
2020թ․-ին միությունում դիտորդ պետություն են դարձել Կուբան ու Ուզբեկստանը։ Այս տարվա առանցքային իրադարձություններից եղել է ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարական ուղղությունների հաստատումը մինչև 2025թ․-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան