Երկաթուղիով գրեթե 1200 տոննա մարդասիրական բեռ է առաքվել Արցախ.Եվգենի Զինիչև
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործողության հիմնական խնդիրը խաղաղ կյանքի արագ վերականգնումն է: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը` Հայաստան և Ադրբեջան կատարած աշխատանքային այցերի ընթացքում:
«Ընթացիկ մարդասիրական գործողության հիմնական խնդիրը տարածաշրջանում խաղաղ կյանքի շուտափույթ վերականգնումն է: Մեզ համար շատ կարևոր է ունենալ հավաստի տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի իրական կարիքների մասին` բնակչության համար հնարավոր բացասական հետևանքները նվազեցնելու համար: Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վիճակը և դրա կարիքները գնահատելու համար Ռուսաստանի ԱԻՆ-ը կանոնավոր կերպով անդամակցում է աշխատանքային խմբերին»,-Զինիչևի խոսքերը ներկայացվել են Ռուսաստանի ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ, իսկ Ադրբեջանում՝ Նախագահ Իլհամ Ալիևի և արտակարգ իրավիճակների նախարար Քամալադդին Հեյդարովի հետ:
«Հանդիպումների ընթացքում կողմերը նշել են, որ գերատեսչությունների միջև աշխատանքը հիմնված է պետությունների կառավարությունների միջև արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ուղղությամբ երկկողմ համաձայնագրերի վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը միմյանց շնորհակալություն են հայտնել մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար և հաստատել են համագործակցության շարունակման պատրաստակամությունը:
Զինիչևը հայտնել է նաև, որ մինչ օրս շուրջ 300 տոննա հումանիտար բեռ է հասցվել Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև այնտեղ տեղակայվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական ականազերծման ջոկատը: Բացի այդ, ավարտվել է երկաթուղիով գրեթե 1200 տոննա մարդասիրական բեռի առաքումը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանից մարդասիրական օգնությամբ 35 վագոն է ժամանել Արցախ. ՌԴ ԱԻՆ
- Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ-ի կողմից վերականգնված ծննդատանը ծնվել են առաջին երեխաները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան