Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն
Մարտական գործողությունների Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ընդհանուր առմամբ, մինչ այսօր մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հայտնաբերված աճյունների թիվը կազմում է 1069: Այսօր որոնողափրկարարական խմբերի աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի, Զանգելանի՝ մասնավորապես Կովսականի ուղղություններով, ինչպես նաև Շուշիի հատվածում: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով աշխատանքները կանգ չեն առնելու»,- մանրամասնել է Թադևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին