Կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ 643 մլն դրամ հատկացրեց կապալառուներին վճարելու համար
Կառավարությունն այսօր որոշեց պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված 10 մլրդ դրամի սուբվենցիաներից բացի 116 համայնքի 150 ծրագրի համար 2020 թվականին հատկացնել ևս 3 մլրդ 643 մլն դրամ: Հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ գումարն անհրաժեշտ են կապալառու ընկերություններին վճարելու համար:
Ըստ ներկայացված հիմնավորման, ընթացիկ տարվա համար նախատեսված 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքներըը 4,5 մլրդ դրամով գերազանցել են հատկացված գումարները:
«Սա ենթադրում է, որ եթե պետական բյուջեով հատկացումը կազմում է 14,5 մլրդ դրամ, այն պետք է կրկնապատկել, որովհետեւ գումարի մի հատվածը համայնքների միջոցներով կամ մասնավոր անձի տրամադրած անձի միջոցների հաշվին է: Կարող ենք արձանագրել, որ 2020-ին կարողանում ենք ֆինանսավորման ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր»,- նկատեց նախարարը:
3 մլրդ 643 մլն դրամից 1 մլրդ դրամը հատկացվեց 2020-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին