Հունգարիան 40 միավոր զրահամեքենա կգնի Թուրքիայից
Հունգարիայի պաշտպանության փոխնախարար Գասպար Մարոթը հայտնել է, որ իրենց բանակի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով ծրագիր են պատրաստել, ըստ որի նախատեսում են 300-ից ավել զրահամեքենա գնել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Մարոթի խոսքով՝ նշյալ ծրագրի շրջանակում Հունգարիան Թուրքիայից 40 միավոր զրահամեքենայի (4x4) ձեռքբերման շուրջ համաձայնագիր է ստորագրել։
Նշենք, որ Հունգարիան աշխարհում 6-րդ երկիրն է, որն իր անվտանգության ուժերի կարքիները բավարարելու համար նախընտրում է թուրքական «Ejder Yalçın» անվամբ հեռակառավարվող զրահամեքենան, իսկ ԵՄ-ում՝ առաջին երկիրը։
«Ejder Yalçın» (Էժդեր Յալչըն) զրահամեքենան կառավարվում է առանց վարորդի։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և Ուկրաինան համատեղ կորվետներ կարտադրեն
- Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքվել են ԱԹՍ և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան