Երթևեկության կանոնների խախտման մասին՝ կառավարության նիստում
Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր զեկույցից հետո Նիկոլ Փաշինյանին միջնորդեց, որ խոսք տան նաև ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին:
Վերջինս հայտնեց, որ Կառավարությունը մտադիր է համաներել ռազմական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումները:
Նրա խոսքով, առաջարկում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունում, որի նախագիծն արդեն նախնական տարբերակով պատրաստ է, իսկ երկրորդ կարգավորումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-ով հոդվածով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է: փոխոստիկանապետն առաջարկեց որոշել, թե համաներման համար որ տարբերակն ընդունեն:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ պատերազմի ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով խախտել են երթևեկության կանոնները և հիմա տուգանքներ են գալիս:
Նկատելով, որ նման դեպքերում լինում են շահառու չհանդիսացող մարդիկ, ովքեր արագ օգտվում են արտոնությունից՝ Փաշինյանը հայտնեց. «Հետևաբար՝ շատ կարևոր, որ մենք կարողանանք հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և դա պաշտոնապես հաստատել, որ չունենանք երկու իրավիճակ, որոնք հավասարաբար տհաճ են. առաջինը՝ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ և օգտվել ամենատարբեր արտոնություններից, և երկրորդը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որ իրենց մասնակցության փաստը հաստատվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին