Սենոր Հասրաթյան. Այսօր վարչապետի աթոռին հայտնված նույն անմեղսունակը գիտակցաբար տանում է 2008-ի ճանապարհով
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրել է.
«Փորձում եմ զուգահեռներ անցկացնել այսօրվա և 2008-ին իշխանափոխության համար տեղի ունեցած համաժողովրդական շարժման միջև: 2008-ի նախագահական ընտրություններում շուրջ 20% քվե հավաքած ընդդիմությունը, որի ղեկավարներից մեկն էր այսօրվա մերժված վարչապետը, ամենաստոր մանիպուլյատիվ հնարքնով զանգվածներին մոբլիզացնելով՝ տարավ գիտակցված բախման և, հանուն Հայոց պետականության հեղինակազրկման, դեռևս չպարզված հանգամանքներում դարձավ 10 զոհի պատճառ...
Այսօր վարչապետի աթոռին հայտնված նույն անմեղսունակը տակավին երկիրը գիտակցաբար տանում է 2008-ի ճանապարհով: Բայց քանի որ այս անգամ բարիկադի մյուս կողմում գտնվողները բացառապես պետականության արժեքը գիտակցող քաղաքացիներ են և ունեն Հայրենիք հասկացողության մասին ըմբռնումների այլ արժեհամակարգ, նրան կարծես չի հաջողվում հասնել արյան, ինչպես դա եղավ 12 տարի առաջ...
Ինչպես 12 տարի առաջ, այնպես էլ այսօր նիկոլի նպատակը մնում է նույնը՝ արյուն կամ իշխանություն: Հայրենիքը նրա համար երկրորդական է, իսկ Արցախը ոչ թե Հայաստան, այլ «կորսված տարածք...»։
Բայց սա չէ միայն ողբերգությունը, այլ առավելապես այն, որ այսքանից հետո Հայաստան երկրում դեռևս կան նիկոլին հավատացողներ...»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Նիկոլն ավելի դաժան է մերժվում, քան մերժվել են «նախկինները»
- Սենոր Հասրաթյան. «ժողովրդի իշխանություն» կոչված խաբկանքին գերի հայը շարունակում է գնալ դեպի ինքնակործանում..
- Սենոր Հասրաթյան. Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների համար այս աճպարարների խումբն, իրոք, գտածո է
- Սենոր Հասրաթյան. Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է ազգի առաջնորդ
- Սենոր Հասրաթյան. Շատ ափսոս, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք Հայաստանում չունեցանք Վազգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան