Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներն ավարտվեցին, նստացույցը շարունակվում է
Առավոտյան ժամը 10։00-ից քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, շրջափակել շենքը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին մուտք գործել շենք, ինչպես նաև կառավարության այսօրվա նիստը չկայանա: Այնուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել և նիստը կայացավ:
Մինչ կառավարության շենքում ընթանում էր նիստը, դրսում քաղաքացիները վանկարկում էին «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», ելույթ էին ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Անհնազանդության ակցիաների ժամանակ ցուցարարները փակել էին փողոց, ձվեր նետել կառավարության շենքի ուղղությամբ: Քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, շուրջ 70 քաղաքացի բերման են ենթարկվել։
Այնուհետև քաղաքացիները երթով շարժվել են Գլխավոր դատախազություն։ Անհնազանդության այսօրվա միջոցառումներն ավարտվել են, սակայն Հանրապետության հրպարակում հայտարարված նստացույցը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է՝ այլ համաձայնություն էլ կա, որից հանրությունը տեղյակ չէ. Կարեն Բեքարյան
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Դավաճանը հասկացել է, որ իր պես տականքի դեմ մեր ազգի լավագույն զավակներն են կանգնած
- Նիկո՛լ, քանի դու կաս, մենք մետր առ մետր կորցնում ենք Սյունիքը. Նաիրա Զոհրաբյան
- «Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ գլխավոր դատախազին ժողովուրդը խնդրում է իր պարտականությունները կատարի, ոչ թե Նիկոլին ծառայի»
- Կառավարության մոտից բերման են նաև ենթարկվել Զինավոր Մեղրյանը և Իգոր Խաչատուրովը
- «Ալիևի կողքը վիզը ծուռ նստում է, գալիս է այստեղ՝ բոլորին ասֆալտին է փռում»
- Փողոցից ցանկացած մեկին վերցրեք, դրեք Փաշինյանի փոխարեն, ՀՀ-ի համար 10 անգամ ավելի լավ կլինի. Վազգեն Մանուկյան
- Էդգար Ղազարյան. Մոտեցել հարցրել եմ. հայ են
- Տիգրան Աբրահամյան. Ինձ ապօրինի բերման ենթարկվեցին
- Դավիթ Հարությունյան. Այս ուղղությամբ, որ շարժվում ենք, գնում ենք ընդհանրապես ինքնիշխանության վերացում
- Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
- Այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում. Սաղաթելյան
- Իրավապաշտպան. Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել
- «Գլխավոր սրբապիղծը հրահանգել է, որ կիրակի օրը հարձակում գործեն Սիսիանի եկեղեցու քահանայի վրա»
- Արձակուրդից վերադարձած զինվորներին թշնամին թույլ չի տվել Արցախ մտնել. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան