«Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ գլխավոր դատախազին ժողովուրդը խնդրում է իր պարտականությունները կատարի, ոչ թե Նիկոլին ծառայի»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարությունը շրջափակած քաղաքացիներն այժմ ՀՀ Գլխավոր դատախազության մոտ են։
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ դատախազություն ներկայացված են ամբողջական փաստաթղթեր՝ Նիկոլ Փաշինյանին քրեական հետապանդման ենթարկելու, կալանավորելու համար։
«Դատախազն իր պարտականության, օրենքի շրջանակում պարտավոր է շատ արագ քայլել ձեռնարկել։ Պատասախան չենք սպասում, մեր նույն պահանջն ենք բարձրանում այնտեղ»,- ասաց նա։
Դատախազության դիմաց Գ. Մանուկյանը հայտարարեվ. «Գլխավոր դատախազություն, կատարեք ձեր պարտքը։ Տեսե՞լ եք մի երկիր, որտեղ գլխավոր դատախազին ժողովուրդը խնդրում, պահանջում է, որ իր պարտականությունները կատարի, ոչ թե Նիկոլին ծառայի»,- նշեց Գ.Մանուկյանը։
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողներին նաև ասաց. «Վարչապետի աթոռը գրկած Փաշինյանը, իր շրջանակը, իրեն աջակցող պատգամավորները պետք է իմանան, որ ազատ, հպարտ բաց ճակատով քայլելու հնարավորությունից զրկված են։ Մեր երկրում չեն կարողանալու հանգիստ քայլել։ Մեր ժողովուրդն էլ իրավունք չունի նրանց թույլ տալու դա անել՝ հանուն մեր երկրի արժանապատվության ու ապագայի»։
Նրա խոսքով, քաղաքական պայքարները լինում են նաև երկարատև, սակայն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի իրենց պայքարը շուտ ավարտվի՝ հասնելով Փաշինյանի հրաժարականին։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության մոտից բերման են նաև ենթարկվել Զինավոր Մեղրյանը և Իգոր Խաչատուրովը
- «Ալիևի կողքը վիզը ծուռ նստում է, գալիս է այստեղ՝ բոլորին ասֆալտին է փռում»
- Տիգրան Աբրահամյան. Ինձ ապօրինի բերման ենթարկվեցին
- Դավիթ Հարությունյան. Այս ուղղությամբ, որ շարժվում ենք, գնում ենք ընդհանրապես ինքնիշխանության վերացում
- Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
- Այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, վաղը այդ նույնը լինելու է Վայոց Ձորում. Սաղաթելյան
- Իրավապաշտպան. Ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով մեկ կին ուշագնաց է եղել
- «Գլխավոր սրբապիղծը հրահանգել է, որ կիրակի օրը հարձակում գործեն Սիսիանի եկեղեցու քահանայի վրա»
- Արձակուրդից վերադարձած զինվորներին թշնամին թույլ չի տվել Արցախ մտնել. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան