Ոստիկանները «շրջապատել» են կառավարության շենքը
«Հայրենիքի փրկության շարժումը» նախապես հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ից շրջափակում են կառավարության շենքը: Ժամը 11:00-ին մեկնարկելու է կառավարության հերթական նիստը:
«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան՝» վանկարկում են կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները:
Սաղավարտներով և վահաններով զինված ոստիկանները փակել են կառավարության շենքի բոլոր մուտքերը:
«Ոստիկանները շրջապատել են կառավարության շենքը, որպեսզի նախարարները շենք չմտնեն: Քաղաքացիներն աջակցում են ոստիկաններին շրջապատել կառավարության շենքը, որ նախարարները մուտք չգործեն:
Եթե գաղտագողի մտել են, ապա դուրս գալու հնարավարություն չեն ունենա:
Եթե գաղտագողի մտել են, նշանակում է, որ մի կառավարություն, որը չի կարող բաց երեսով իր վարչապետի հետ մուտք գործել կառավարություն, դադարում է ժողովրդի կառավարություն լինել»,- լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը:
«Սյունիքն այսպես պաշտպանված չէ, ոնց որ այս ստոր դավաճանն է պաշտպանված: Դրա մասին մտածեք, ոստիկաններ»,- բղավում են քաղաքացիները՝ դիմելով ոստիկաններին:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ես իմ վիշտը թողած եկել կանգնել եմ այստեղ, որ քեզ մեկ անգամ էլ կոչ անեմ՝ մարդավարի հեռացիր. Գեղամ Նազարյան
- «Չենք կանգնելու». Մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը
- Ուրեմն բռունցք՝ մեր հայրենիքի համար. Վիգեն Ստեփանյան
- Ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում կվերսկսվի Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան