ՄԻԵԴ-ը «լայնամասշտաբ կիբերհարձակման» զոհ է դարձել՝ Թուրքիային դատապարտող Դեմիրթաշի վերաբերյալ վճռից հետո
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «լայնամասշտաբ կիբերհարձակման» զոհ է դարձել այն բանից հետո, երբ հրապարակվել էր ընդդեմ Թուրքիայի դատավճիռը։ Այս մասին գրում է ֆրանսիական Challenges-ը։
ՄԻԵԴ կայքը դարձել էր անհասանելի՝ քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ վճռի հրապարակումից հետո։
«Այս փուլում տվյալների կորուստ չի նկատվել», - AFP-ին ասել էին դատարանի մամուլի ծառայությունից:
Դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ հարձակումը տևել է մինչև հաջորդ առավոտ:
«Սա երկրորդ անգամն է, երբ ՄԻԵԴ-ը դառնում է կիբերհարձակման զոհ, «բայց սա մասշտաբային է եղել», - ասում են ՄԻԵԴ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Թուրքիայի դեմ ՄԻԵԴ վճռում ասվում էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի խախտումներ։ ՄԻԵԴ-ը Թուրքիայից պահանջել է նաև «անհապաղ» ազատել Սելահաթթին Դեմիրթաշին:
Նշենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը կալանավորվել էր 2016թ․ նոյեմբերի 4-ին՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և նմանատիպ մեղադրանքներով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի Սահմանադրական դատարան․ Դեմիրթաշի իրավունքները ոտնահարվել են
- Փաստաբան․ «Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար բոլոր իրավական հիմքերը կան»
- Եվրադատարանը Թուրքիային հարկադրել է փոխհատուցում վճարել ընդդիմադիր գործիչ Դեմիրթաշին
- Դեմիրթաշը Էրդողանին. «Մինչև հիմա քո համալսարանի դիպլոմը տեսնող չի եղել»
- Դեմիրթաշ. «Հայերը Դիարբեքիրի ոչ թե հյուրերն են, այլ բնիկները»
- Թուրքիայում փորձում են չեղարկել Դեմիրթաշի մասնակցությունը նախագահական ընտրություններին
- Դեմիրթաշը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին
- Դեմիրթաշն ու Յուքսեքդաղը կալանավորվեցին
- Դեմիրթաշը Թուրքիայի նախագահ ընտվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը