Ղարաբաղի հարցում Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել. Գախարիա
Վարչապետի պաշտոնում առաջադրված Գիորգի Գախարիան խորհրդարանում խոսել է տարածաշրջանային խնդիրների մասին՝ նշելով, որ Վրաստանին ձեռնտու է տարածաշրջանում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«Վերջին զարգացումների արդյունքում տարածաշրջանում խաղացողների թիվն ուժեղացել կամ ավելացել է, և ստեղծված իրավիճակում Վրաստանին ձեռնտու է տարածաշրջանում ամրապնդել իր ռազմավարական գործընկերների ներկայությունը», — ասել է Գիորգի Գախարիան:
Գախարիան նշել է նաև, որ այս պահի դրությամբ տարածաշրջանում իրավիճակի մասին կարելի է խոսել բավականին զգուշորեն, քանի որ, ցավոք, վերջնական արդյունքները ոչ մեկի համար տեսանելի չեն:
«Որոշ ժամանակ կպահանջվի փոփոխությունների վերջնական ուրվագծերը տեսնելու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Վրաստանը հստակ արտահայտի իր դիրքորոշումը այդ փոփոխությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, միանշանակորեն պարզ է, որ Վրաստանի անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում նրա շահերի տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ամրապնդելու համար», — հայտարարել է Գախարիան:
Ըստ Գախարիայի՝ Լեռնային Ղարաբաղի զարգացումների հետ կապված՝ Վրաստանը «կարողացավ չեզոքություն պահպանել, ինչը մեզ հնարավորություն տվեց պահպանել բարիդրացիական հարաբերությունները հարևանների հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան