Բարերար Կոնստանտին Իշխանովը միացել է արցախցի երեխաների համար կազմակերպված բարեգործական ծրագրին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավ բարեկամ, բազմամյա աջակից և շատ երկրներում իր գործունեությամբ հայտնի մշակութային բարերար «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» (EUFSC) հիմնադիր նախագահ Կոնստանտին Իշխանովը շարունակում է մեծ աջակցություն կատարել Հայաստանի մշակութային կյանքում:
Աջակցություն ցուցաբերելով ՝ Կոնստանտին Իշխանովը իր զգալի նպաստն է բերում նվագախմբի նոր նախաձեռնությանը, որն իրականացնում է «Սառցե սիրտը» մուլտֆիլմի ամանորյա բարեգործական ցուցադրություն-համերգի համակազմակերպիչների հետ միասին։
Նվագախմբից հայտնում են, որ այս դժվարին օրերին նա ևս անձնական խոշոր նվիրատվությամբ միացել է ամանորյա այս բարեգործական համերգների ծրագրին, որի հանդիսատեսներն այս անգամ լինելու են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաները։ Կոնստանտին Իշխանովը մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին՝ աջակցելով թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում իրականացվող հայ մշակույթի տարածման նախագծերին։
Կոնստանտին Իշխանովի ղեկավարած հիմնադրամը տարիներ շարունակ մշտապես խթանում է մշակութային կյանքի զարգացումն ու հանդես գալիս որպես մի շարք միջոցառումների կազմակերպիչ։ Դրանք և՛ դասական երաժշտության փառատոներ են‚ որոնք անցկացվում են Հայաստանում‚ և՛ բազմաթիվ հայ հայտնի և երիտասարդ երաժիշտների (Հայկ Կազազյան‚ Նարե Աղրամանյան‚ Խաչատրյանի անվան տրիո, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ) համերգային շրջագայություններն աշխարհի տարբեր երկրներում։
«Այսօր ցուցաբերված ցանկացած օգնություն կարևոր է մշակութային կազդուրիչ շունչ հաղորդող միջոցառումերի անցկացման համար։ Դուք նույնպես կարող եք միանալ այս բարեգործական նախաձեռնությանը և երեխաներին ընձեռել «Սառցե սիրտը» մուլտֆիլմ-համերգին մասնակցելու հնարավորություն՝ նվիրաբերություն կատարելով https://kids.sure.so/ հարթակի միջոցով»,-ասված է նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան