Pfizer և BioNTech-ի կորոնավիրուսի պատվաստանյութերը սուր ալերգիկ ռեակցիաներ են առաջացրել
Նյու Յորքի մասնագետները ուսումնասիրում են ԱՄՆ-ում սուր ալերգիկ ռեակցիայի մեկ այլ դեպք, որն առաջացել է Pfizer-ի և BioNTech-ի կողմից համատեղ մշակված կորոնավիրուսի պատվաստանյութի նկատմամբ: Այս մասին գրում է Tass-ը՝ հղում անելով Newsweek ամսագրին:
Հաղորդվում է, որ ավելի քան 30 հազար մարդ պատվաստվել է Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ: Առողջապահության ոլորտի մասնագետը սուր ալերգիկ ռեակցիա է ունեցել այս դեղամիջոցի հետևանքով: Սա առաջին նման դեպքն էր Նյու Յորքում, և յոթերորդը՝ Միացյալ Նահանգներում: Վեց դեպքերը իրենց կայքում տեղադրվել են դեկտեմբերի 19-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների կողմից:
«Պատվաստանյութերի օգտագործումը հանգեցնում է կողմնակի բարդությունների և ալերգիկ ռեակցիաների առաջացման։ Նման դեպքերը հայտնի են և պատահում են», -ասել է Առողջապահության և հոգեկան հիգիենայի քաղաքային վարչությունը:
Ինչպես հիշեցնում է վարչությունը, այս դեղամիջոցը մշակողները չեն թաքցրել, որ նման դեպքերը, չնայած հազվադեպ, բայց լինում են: Համապատասխան նախազգուշացումները հայտնվում են կլինիկական փորձարկումների և պատվաստանյութերի հավաստագրման զեկույցներում:
Նշենք, որ ԱՄՆ-ում հավաստագրված երկրորդ պատվաստանյութը պատկանում է Moderna ընկերությանը։
Հարակից հրապարակումներ`
- Նուբար Աֆեյանը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Moderna-ի պատվաստանյութի առաքումների հարցը
- ԱՄՆ գլխավոր վարակաբան Ֆաուչին ստացել է Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութը
- BioNTech-ը հայտնում է՝ կորոնավիրուսի մուտացիայի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել վեց շաբաթվա ընթացքում
- Եվրահանձնաժողովը թույլատրեց Pfizer և BioNTech-ի պատվաստանյութերի կիրառումը ԵՄ տարածքում
- Moderna-ի COVID պատվաստանյութերի առաքումներն սկսել են իրականացվել ԱՄՆ ողջ տարածքում
- Pfizer-ն ու BioNTech-ը հայտնել են իրենց COVID-19 պատվաստանյութի ավելի քան 90% արդյունավետության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան