ԲՀԿ-ն սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հրատապ քննարկում կկազմակերպի
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության սահմանային գոտիներում տիրող խայտառակ և վտանգավոր իրավիճակը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղը ժամը 14։00 Ազգային ժողովում նախաձեռնել է հրատապ աշխատանքային քննարկում` «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ» թեմայով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Համարում ենք գերկարևոր րոպե առաջ վերոնշյալ խնդիրների շուրջ գոնե տեղեկատվական շրջափակման չեղարկումը, այդ իսկ պատճառով քննարկմանը մասնակցելու համար հրավիրել ենք կառավարության ներկայացուցիչներին, «Իմ Քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներին, որպեսզի բոլոր տեղեկությունները լիարժեք տրամադրվեն և հասկանանք, թե ի՞նչ է իրականում կատարվում։
Եվ եթե գոնե մեկ կաթիլ ողջամտություն մնացել է իշխանական և կառավարական օղակներում, ապա վաղը իրենք անպայման պետք է ներկա գտնվեն»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան