Թուրքիայի արտգործնախարարը դեկտեմբերի 29-ին կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստանի դիվանագիտական վարչության պետ Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով կժամանի մեր երկիր՝ Սոչի քաղաք: Նա կայցելի՝ մասնակցելու Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի ութերորդ հանդիպմանը։ Խումբը գործում է ռուս-թուրքական խորհրդի համագործակցության շրջանակներում»- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան