Արձակուրդից վերադարձած զինվորներին թշնամին թույլ չի տվել Արցախ մտնել. Գեղամ Մանուկյան
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, մարդու համար այսօր Հայաստանը դարձել է վտանգավոր վայր»,- կառավարության դիմաց Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ -ական Արծվիկ Մինասյանը:
Նա ընդգծեց՝ դավաճանը պետք է դատվի, երաշխավորում են, որ արդար դատական համակարգով նա կստանա իր արժանի պատիժը, բայց դրա համար կարևոր է, որ կառավարության 14 անդամից յուրաքանչյուրը, եթե արդեն կառավարության շենքում է, Փաշինյանին պաշտոնանկ անելուն կողմ քվեարկեն:
«Պետք է կատարել ժողովրդի պահանջը, այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել, ինքնիշխանության և Հայաստանի շահերի պաշտպանության դավաճանած մարդուն հեռացնել պաշտոնից:
Սա կառավարության յուրաքանչյուր անդամ սահմանադրական և օրենքով նախատեսված պահանջ պետք է ընդունի: Դրանից ելնելով, եթե ձեզանից յուրաքանյուրը չկատարի այս պահանջը, կհամարվեն երդմնազանց, հայ ժողովրդի թշնամի, քանի որ Հայաստանի անվտանգությանը ամեն վայրկյան սպառնում է կործանում»,- նշեց նա:
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը կոչ արեց կառավարության անդամներին, կառավարությանը շենքը շրջապատած ոստիկաններին միանալ ժողովրդին, քանի որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի, Արցախի ազգային անվտանգության համար մեծագույն վտանգ է:
«Երեկ Ալիևը Իշխանաձորում էր, Հայաստանի սահմանների մոտ էր կանգնած: Նիկոլը սահմանները բերեց, հասցրեց մինչև Սյունիքի գյուղեր:
Թշնամին չի թույլատրել արձակուրդից վերադարձող հայ զինվորներին շարունակել ճանապարհը, մուտք գործել Արցախ, կագնել դիրքերում, նրանք վերադարձել են Սիսիանի զորամասը: Մեր դիրքերը դատարկվում են, որովհետև կառավարության շենքում նստող անմեղսունակը չի կարողանում որևէ քաղաքական հարց լուծել»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան