Ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին
Ոստիկանները կառավարության շենքի մոտից բերման են ենթարկում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին։
Այս տարբերակով ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը, որպեսզի Կառավարության անդամների մեքենաներն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մեքենան, դուրս գա Կառավարության շենքից։
Բերման ենթարկվելու պահին քաղաքացիներից ոմանք փորձում էին ընդդիմանալ՝ ոստիկաններին կոչ անելով չծառայել հայրենիքը հանձնած «թուրքին»։
«Դավաճան Նիկոլի՞ն եք պաշտպանում։ Ամոթ է։ Դուք պիտի ժողովրդի կողքին կանգնեք, հայ չե՞ք»,- ասում էին քաղաքացիները։
Այնուամենայնիվ, կառավարական մեքենաների շարասյունը կարողացավ դուրս գալ՝ «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին