Իմ համար անհասկանալի էր, հատկապես իգական սեռի նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքը․ Շարմազանով
Ոստիկանության բիրտ ուժ կիրառելն անհամաչափ էր։ Այս մասին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Մարդիկ օրինական ակցիա են անում, որի իրավունքն ունեն։ Որևէ զգուշացում չի եղել։ Սա անթույլատրելի է, և կրկնակի անթույլատրելի է, որ ոստիկանությունն է նման բան անում՝ հողատուի հրամանով։ Նրանք պետք է պահպանեն ՀՀ հասարակական կարգը, այլ ոչ թե հողատուի հրահանգները կատարեն»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի պնդմամբ՝ ակցիայի մասնակիցները որևէ անօրինական բան չեն արել։
«Ընդամենը մի րոպե փորձ է արվել փակել Ամիրյան փողոցը։ Նույն ժամին, առանց որևէ կանխարգելիչ ազդանշանի, ոստիկանները եկել են և բիրտ ուժ են կիրառել։ Իմ համար անհասկանալի էր, հատկապես իգական սեռի նկատմամբ, նման անմարդկային վերաբերմունքը»,- ասաց Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով 5 կին է տուժել
- Վարչապետի հրաժարականի կոչին միացել են երկրի ապագայով բոլոր մտահոգ մարդիկ. քահանա