
Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով 5 կին է տուժել
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով 5 կին է տուժել։
Նշենք, որ ակցիաների ժամանակ Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն:
«Այս պահի դրությամբ ոստիկանություն է բերվել 69 քաղաքացի: Ակցիայի մասնակիցները բերվել են ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար: Վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ կկազմվեն համապատասխան արձանագրություններ»,- Tert.am-ի հետ զրույցում հայտնել էին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:
Բերման ենթարկվածների մի մասն արդեն ազատ է արձակվել։