Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած․ գյուղապետ
Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,- ասել է նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ։
Ըստ աղբյուրի, սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը երկու մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։
Ավելի վաղ գյուղապետը հայտնել էր, որ ամեն ձեւով պայքարելու են, որ գյուղն ամբողջովին հայկական մնա։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով սահմանազատման հարցին, նշել էր, որ Որոտան և Շուռնուխ բնակավայրերի հարցը կարող է ցավոտ իրավիճակների բերել։
Հարակից հրապարակումներ`
- Առուշ Առուշանյան. Նոր տեղեկություններ եմ ստացել Որոտանից, շտապ վերադառնում եմ Սյունիք
- Ցանկացած պահի կարող են մտնել, մարդանց տանել, ծաղրել ու սպանել. Շուռնուխի համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին