Նուբար Աֆեյանը Կանադայի վարչապետի հետ քննարկել է Moderna-ի պատվաստանյութի առաքումների հարցը
Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը տեսակապով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ քննարկել է ընկերության Covid պատվաստանյութի՝ հնարավորինս շուտ առաքումների հարցը։
«Այսօր կեսօրին տեսակապ ունեցա Նուբար Աֆեյանի հետ, որը նախկին մոնրելացի է, McGill-ի շրջանավարտ ու Moderna-ի համահիմնադիր։ Մենք խոսեցինք Covid-19-ի պատվաստանյութի մասին, որը կառավարությունն այսօր հաստատեց, և այն աշխատանքի մասին, որ մենք անում ենք՝ պատվաստանյութի դեղաչափերը հնարավորինս շուտ առաքումների համար»,-թվիթերում գրել է Թրյուդոն։
Նշենք, որ Moderna-ի պատվաստանյութն ԱՄՆ-ում երկրորդն է, որ թույլատրվել է կիրառվել։
An honor to connect with @JustinTrudeau, PM of my former homeland, and discuss the approval and rollout of the @Modernatx vaccine in Canada. https://t.co/NEBjOmtXzq
— Noubar (@NoubarAfeyan) December 24, 2020
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ գլխավոր վարակաբան Ֆաուչին ստացել է Moderna-ի կորոնավիրուսի պատվաստանյութը
- Moderna-ի COVID պատվաստանյութերի առաքումներն սկսել են իրականացվել ԱՄՆ ողջ տարածքում
- ԱՄՆ-ն այսօր կարող է թույլատրել Moderna-ի COVID-19 պատվաստանյութի արտակարգ կիրառումը
- Moderna-ի պատվաստանյութն ունի հիվանդության ծանր դեպքերը կանխելու 100 տոկոսանոց ցուցանիշ
- ԵՄ-ն վաղը Moderna-ի հետ 160 միլիոն դեղաչափի պայմանագիր կկնքի
- Կորոնավիրուսի դեմ Moderna-ի պատվաստանյութի արժեքը
- Նուբար Աֆեյանի «Moderna» ընկերությունը նշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հնարավոր գինը
- Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան