Ալիևը նախատեսում է 2021 թվականին ավելացնել Ադրբեջանի ռազմական ծախսերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ հաջորդ տարվա բյուջեում ռազմական ծախսերի ավելացում է նախատեսվում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ Ալիևն ու նրա տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ղարաբաղի Կուբաթլու և Զանգելան շրջաններ:
«Ադրբեջանի 2021 թվականի պետական բյուջեի նախագծի համաձայն, երկրի պաշտպանության և անվտանգության ծախսերը կազմելու են 2,7 միլիարդ դոլար, ինչը 550 միլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարի։ Մենք շարունակելու ենք ուժեղացնել մեր բանակը: Այժմ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Իմ նախաձեռնությամբ ռազմական ծախսերն ավելանում են:
Նախևառաջ, որ պատերազմի ժամանակ մենք շատ զենք և զինամթերք ենք օգտագործել, դրանք պետք է համալրվեն: Միևնույն ժամանակ, նախատեսում ենք շարունակել ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ»,- նշում է աղբյուրը՝ մեջբերելով Ալիևի խոսքը։