Բաղրամյան պողոտայում ոստիկանի արարքը առաջացրեց ակցիայի մասնակիցների զայրույթը
Գերիների, անհետ կորածների հարազատները որպես բողոքի նշան բեռնատար ու այլ մեքենաներով փակել են Բաղրամյան պողոտան՝ դժգոհելով, որ իրենց որդիների, հարազատների որոնողական աշխատանքներն արդյունավետ, արագ չեն իրականացվում, պետական մարմիններից իրենք որևէ աջակցություն չեն ստացել։
Ակցիայի մասնակից Հրայր Նարիմանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ պահանջում են արագ լուծել գերիների վերադարձի, անհետ կորածներին գտնելու, ԴՆԹ ապարատներ ձեռք բերելու հարցերը։
«Բոլորին դիմել ենք, հարազատները դիմում են Ռուսաստանում կամ այլ երկրներում ապրող հայտնի հայերին, դեմքերին, գոնե մի մասունք գտնեն, հողին հանձնեն»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ կամ պետք է արագ լուծել այս հարցերը, կամ Նիկոլ Փաշինյանն արագ հեռանա այդ պաշտոնից ու իշխանության գան կարող ուժեր։
Ակցիայի ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը նստեց «Կամազ» մակնիշի մեքենայի ղեկին, փորձեց շարժիչը միացել ու հեռացնել ճանապարհից։
Սա առաջացրեց ակցիայի մասնակիցների բողոքն ու դժգոհությունը։
«Իջի, մի քշի, ախպերական վատամարդ մի եղի, հանգցրու, ապեր, եթե հայ ես, էդ ռույլից իջի, ախպեր անջատի, մեքենան»,- բացականչում էին ակցիայի մասնակիցները։
Տեսանյութը՝ Yerevan.Today-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան