Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները բեռնատար մեքենաներով փակել են Բաղրամյան պողոտան՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
Բեռնատարներից երկուսը կանգնեցված են Ամերիկյան համալսարանի դիմաց, նրանցից մեկի վրա փակցված է «Նիկոլ, արյունոտ ձեռքերդ հեռու»։
Տեղում բազմաթիվ ոստիկաններ կան։
«Ես անհետ կորածի հարազատ եմ։ 45 օր փնտրում ենք, չենք գտնում երեխաներին։ Եղել եմ Արցախում։ Թերահահավատորեն են վերաբերում որոնողական աշխատանքներին։ Քանի որ պետական որևէ մարմին չի եղել մեր կողքին, ես գնացել եմ մինչև խորքերը՝ վտանգելով իմ կյանքը։ Սա քաղաքական ակցիա չէ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, խնդրում եմ չքաղաքականացնել»,- ասում է անհետ կորածներից մեկի հորեղբայրը՝ Սերգո Դավթյանը։
Նա ցավով է նշում, տղաների մարմինները մնացել են ձյան տակ, գնալով բարդանում է նրանց գտնելը։ 45 օր պետական ոչ մի աջակցություն չի եղել։ Թշնամու հետ բանակցող իրենց կողքին որևէ մեկը չի եղել։ Թշնամին խոչընդոտում է աշխատանքները, հետաձգում, շտապեցնում։
«Ստով մի շարունակեք առաջնորդվել։ Սկզբում ասեցիք՝ հաղթում ենք, հիմա էլ չգիտենք, քանի՞ երեխա է գերի, քանի՞սն են անհետ կորած, քանի՞ զոհ ունենք։ Մեզ պետք է են նորմալ, կիրթ, բանակցելու ունակ ղեկավար։ Անուններ չեմ կարող տալ, այնպիսի մարդիկ, ովքեր կարող են կանգնել մեր կողքին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
«Հայաստանի Հանրապետությունում չկա մի պաշտոնյա, ում կոնկրետ հանձնարարված է զբաղվել վիրավոր ու անհետ կորած զինվորների հարցերով, գերիների վերադարձով։ Չկա այս խնդիրների ուղիղ պատասխանատուն, ում կարող են դիմել զինծառայողների հարազատները։
Վերոնշյալը հաշվի առնելով և վերջնական աղետից խուսափելու զգոնությամբ` դիմում եմ հայ ժողովրդին և իմ համախոհներին, այսօր՝ ժամը 17։30-ին, իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ»։
Ուղիղ եթերը՝ Lurer.com-ի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան