
Ավազակույտեր՝ կառավարության շենքի հարևանությամբ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ իրականացնող քաղաքացիները գիշերվա ընթացքում ավազակույտեր են լցրել Մելիք Ադամյան փողոցում՝ խոչընդոտելու նրա մուտքը կառավարություն։
Տեսանյութը հրապարակել է Թելագրամի Mediaport ալիքը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 11-ին տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը։
Ավելի վաղ հանուն հայրենիքի փրկության շարժումը հայտարարել էր.
«Վաղը՝ առավոտյան ժամը 10:00-ին, շրջափակում ենք կառավարության շենքը
Բոլորս՝ դեպի մեկ միասնական նպատակ
Պարտադրում ենք դավաճանի հրաժարականը»։