ՀՀ իշխանությունը իրագործում է Արցախի ոչնչացման գործընթացը․ Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նիկոլ Փաշինյանը` Իշհամ Ալիևի հետ համատեղ, իրագործում է փաստացի «ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության վերականգնման» գործընթացը՝ հանձնելով Հայաստանի և Արցախի Հանրապետության սահմանամերձ տարածքները թուրք-ադրբեջանական բանակին։
Թե Փաշինյան Նիկոլը, թե Իլհամ Ալիևը առաջ են բերում նույն թեզերը և հիմնավորումները, ըստ որոնց, թուրքերի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքները պետք է հանձնվեն ադրբեջանական կողմին։
Սրանով կարելի է միայն փաստել, որ այսօրվա Հայսատանի Հանրապետության իշխանությունը իրագործում է Արցախի Հանրապետության ոչնչացման գործընթացը և գտնվում է ադրբեջանցիների հետ նույն գաղափարական դիիքերում։
Դրա հետ մեկ տեղ այդ նույն տարածքների հանձնելը ադրբեջանցիներին ուղղակի իսպառ ոչնչացնում է Հայաստանի անվտանգային համակարգը։
Սա այն իրողությունն է, որը այսօր գոյություն ունի և բոլոր նրանք, ովքեր փրփուրը բերաններին արդարացնում են Նիկոլ հողատուի դավաճանական քաղաքականությունը, ըստ էության պաշտպանում են նաև Իլհամ Ալիևին»,- գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան