Քաղաքական 18:50 24/12/2020 Հայաստան

Վարչապետի հրաժարականի կոչին միացել են երկրի ապագայով բոլոր մտահոգ մարդիկ. քահանա

20։01

Քիչ առաջ գերիների, անհետ կորածների հարազատները բացեցին Բաղրամյան պողոտան: Նրանք ասացին՝ վարչապետը խոստացել է, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 10։00-ին բաց հանդիպում կկազմակերպի իրենց հետ։ «Մենք ծնողներն ենք, որոնք ունեն պահանջներ։ Պահանջել ենք բաց հանդիպում, որը վարչապետը խոստացել է։ Այն կլինի վաղը՝ ժամը 10։00-ին»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։ 

19:45

Գերիների, անհետ կորածների հարազատները ևս մասնակցում են բողոքի ակցիաներին։
Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը դիմելով ոստիկաններին՝ ասաց, թե ինչ անեն, որ իրենց բարձրացրած հարցերը լուծում ստանան։

«Ո՞ւր է իմ երեխան, ցույց տվեք ճանապարհը, ոնց հասնենք մեր երեխուն։ Ինչ ուզում է տա, գոնե երեխեքին հետ բերի։ Օրական մենակ լսում ենք մի բան տալիս է, բայց ո՞ւր են էրեխեքը։ Ինքը (վարչապետը՝ խմբ) իմ հետ միասին թող Աստծուն խնդրի, որ իմ երեխեն տուն գա, թե չէ խոստանում եմ, որ աչքերը կհանեմ իմ մատներով»,- ասաց նա։ 

19:35

«Մեկը եղե՞լ է Կառավարությունից Ղարաբաղ մեր կողքը կանգնած։ Նստել են աթոռներին, գնացել իրանց տները տաք քնել են: IIսկ մենք ընտեղ չէինք գնացել քնելու, մի կտոր բան լափելու։ Ուրեմն ասեմ, ներկայիս լափողներ, քայլեր ձեռնարկեք, ես անգամ ասել եմ, կարամ գամ որպես ծնող հանձնվեմ, իմ երեխուն տվեք»,- ասաց բողոքի մասնակիցներից մեկը։

19:15

«Երբ դու պարտվում ես, այն էլ խայտառակ ձևով, թշնամու ախորժակը բացվում է և նա շարունակում է իր նվաճողական քաղաքականությունը, որքան որ հնարավոր է, մինչև վերջ, մինչև Հայաստանի վերացումը»,- այս մասին Բաղրամյան պողոտայում անցկացվող ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով, այսօր մեր երկիրը գտնվոմ է այդ իրավիճակում։ «Եվ այն անձը, որը պատասխանատու է այս ամեն ինչի համար և նույնիսկ կասկածվում է դավաճանության մեջ շարունակում է կառչած մնալ աթոռին։ Փաստորեն, կարող է պատահել, որ մի օր էլ արթնանանք, ինչպես նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իմանանք հերթական կապիտուլացիայի մասին»,- նշեց նա։

19:05

«Բողոքի գործողությունները կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ»,- այս մասին հայտնեց ՀՅԴ Երիտասարդական միության պատասխանատու Քրիստինե Վարդանյանը։

Նա նշեց, որ նույն պահանջով Երևանում փակ են մի քանի փողոցներ։ «Ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառեցին։ Վնասվածք է ստացել բաժին տեղափոխված մասնակիցներից մեկը։ Բերման ենթարկվածների թիվը ճշտվում է։ Մենք էլ միացել ենք այստեղ շուրջօրյա ակցիա իրականացնողներին»,- ասաց նա։ 

18:58

«Մարդկանց խփելու հրամանն ո՞վ է տվել»,- ոստիկաններին դիմեց ակցիայի մասնակիցներից մեկն ու հավելեց․

«Ես վստահ եմ, որ ոստիկանություն չկա այստեղ։ էս մարդկանց կամ դեղ են սրսկել կամ ինչ-որ մի բան են արել, ախրանիկներ են ուղարկել ստեղ։ Աղջիկներին անգամ խփում են, շպրտում էն կողմ։ Մենք ոստիկանության հետ մի ամիս է շփվում ենք ,շատ լավ հասկանում էինք իրար, վստահ եմ, որ այստեղ ոստիկան չկա:

Եթե այս հողն էլ է հանձնած, թող ասեն, մենք էթանք։ Հա, հասկացա տղերք, էսօր Ալիևի ծնունդն ա, երևի գալու են Մարիոթ Ալիևի ծնունդը նշելու»,- հավելեց մասնակիցը։

18․50

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներն ե իրականացվում մայրաքաղաքի տարբեր փողոցներում։ Քիչ առաջ Հանրապետության հրապարակից ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին։ Նրանցից մեկի դեմքն արյունոտ էր։

18:47

Վարչապետի հրաժարականի կոչին միացել են երկրի ապագայով բոլոր մտահոգ մարդիկ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող անհնազանդության ակցիայի ընթացքում լրագրողներին ասաց Զարե քահանա Աշուրյանը։

«Կոչ էր արվում, որ եկեղեցին խառնվում է քաղաքական պրոցեսներին։ Երբ 2,5 տարի անընդհատ ասվում էր, որ եկեղեցին առանձին է պետությունից, եկեղեցուն ուզում էին հեռու պահել այս պրոցեսներից։ Մտահոգված էին, քանի որ պիտի եկեղեցու վճռորոշ ձայնը հնչեր։ Չմոռանանք, որ եկեղեցին 700 տարի պահել է պետություն առանց բանակի և ժառանգել է այսօրվա իշխանություններին։ Թող բարի լինեն իրենց պարտքը կատարել բարեխիղճ ձևով, որ եկեղեցին ստիպված չլինի միջամտել»,- ընդգծեց քահանան։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}